
Ցուցահանդես՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի օրվան
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում երեկ բացված «Փարիզը հայ նկարիչների աչքերով» ցուցահանդեսը նվիրված էր ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան։ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան ֆրանսիական արվեստի բուհերի հետ տասը և ավելի տարիների համագործակցության ընթացքում մշտապես մասնակցել է Ֆրանսիայի համար կարևոր համարվող ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան։ Այս տարվա ցուցահանդեսային աշխատանքների հեղինակները և՛ դասախոսներ և՛ ուսանողներ էին․ ներկա էին Արամ Իսաբեկյանի, Սուրեն Սաֆարյանի, Արթուր Հովհաննիսյանի, Անդրեյ Շուգարովի, Գարիկ Մանուկյանի, դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների գործեր․․․
Read More
Խոսուն կոլաժներ, կանացի հետաքրքրական պորտրետներ․․․
Էլեն Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը` բացված երեկ «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում, նվիրված է Արցախյան երկրորդ՝ 44- օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Էլենը հագուստի մոդելավորման բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի է։ Ցուցահանդեսային աշխատանքները կոլաժներ և գեղանկարներ են․ երկու ժանրերում էլ ուսանողուհին անհատական մոտեցում է ցուցաբերում…
Read More
Հայկական գործվածքներ․ ավանդույթ և նորարարություն
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի տարվա առաջին ցուցահանդեսը բացվեց անցած ուրբաթ՝ Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների գորգագործական, կարպետագործական աշխատանքներով։ Ցուցահանդեսը խորագրված է «Հայկական գործվածքներ․ ավանդույթ և նորարարություն»…
Read More