
Նունե Աղբալյանի հավաքածուի ցուցադրությունը «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում
Հավաքածուորդությունը հետաքրքիր զբաղմունք է, իրերի աշխարհին, դրանց առանձին տեսակներին հետևողական, սևեռուն վերաբերմունք` մասնագիտության հետ գուցե կապված, գուցե բոլորովին անկախ։ Հետաքրքրականը, որ հին իրերի հավաքածուներն օրինակ, խորհրդավորության քողով են պատված ասես, այս նույն զգացողությունը կա նաև տիկնիկների դեպքում, արվեստի հավաքածուները տարբեր են ու գրավիչ, սակայն դրանց բոլորին հատուկ է գաղտնիության հմայք, մի տեսակ մարդուց հեռու մի բան, թերևս իրերի աշխարհին հայտնի միայն…
Read More
Ենթատեքստեր․․․
Երբ կարդում ես «Բրոնզե մեյնստրիմ» խորագիրը և մի փոքր ճանաչելով քանդակագործ Գարեգին Դավթյանի արվեստը և ծանոթ նրա գեղարվեստական մտածողությանն ու հետաքրքրություններին, չես կարծում իհարկե, որ ցուցահանդեսի գլխավոր ուղղությունը հիմնանշում է օգտագործված նյութի տեսակը՝ բրոնզը, որը կարևոր սակայն առաջին և երևացող շերտն է դեռ։ Ցուցահանդեսը, որ բացվեց երեկ «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում, ներկայացնում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության ամբիոնի վարիչ Գարեգին Դավթյանի մանրաքանդակ աշխատանքները, նաև փոքր չափսի հարթաքանդակները՝ կանացի մերկ ֆիգուրների «բազմերանգությամբ»…
Read More
Դիլիջանյան ամառը նկարներում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողները արդեն երկար տարիներ է` ամառային պրակտիկան անց են կացնում Դիլիջանում, որտեղ և գտնվում է ակադեմիայի մասնաճյուղերից մեկը։ Հայաստանի ամենահարուստ ու ճոխ բնաշխարհներից Դիլիջանը լավագույն վայրերից է` մանավանդ տարվա ամառային եղանակին, ուսանողների թե հանգիստը, թե ստեղծագործական ակտիվ ընթացքը կազմակերպելու, իհարկե և` բնությունից դասեր առնելու…
Read More