
Մանկական ժպիտ ցուցասրահում
Արև օր, կանաչի մեջ կորած ծառեր, ժպիտներ, գույներ, նկարներ, ծաղիկներ․ ուրիշ էլ ինչ է պետք, որ օրը դառնա հրաշալի։ Ամեն տարի հունիսի 1-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կադրերի հաշվառման և ընդհանուր բաժնի ղեկավար Նորա Կարապետյանի նախաձեռնությամբ երեխաների պաշտպանության օրը դառնում է ավելի տոնական՝ յուրաքանչյուր անգամ մի նոր, հաճելի անակնկալ ավելացնելով նախորդին։ Այս օրը ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը մանկանում է, լցվում գույնզգույն փուչիկներով, անուշ երաժշտությամբ, քաղցրավենիքով ու ուրախությամբ։ Ամենից հաճելին մասնակիցների՝ ակադեմիայի աշխատակիցների երեխաների, թոռնիկների նկարչական աշխատանքների ցուցադրությունն է…
Read More
Դեկորատիվ կիրառական արվեստի ավարտական աշխատանքների ցուցահանդեսում
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի երեկվա ցուցահանդեսը՝ դեկորատիվ կիրառական արվեստ կրթական ծրագրի ուսանողների, արժանացավ շնորհակալական և շնորհավորական խոսքերի։ Ավարտական աշխատանքները՝ որպես հանրագումար ակադեմիական ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքի և հմտության, գնահատվեց բարձր…
Read More
Ուսանողական հաշվետու ցուցահանդես․ համադրություններ
Ամենամյա հաշվետու ցուցահանդեսները՝ յուրաքանչյուր ֆակուլտետի ուսանողների աշխատանքների, ավանդաբար կազմակերպվում են ուսումնական տարեվերջին։ Ապրիլի սզբներին նման ցուցադրությամբ հանդես եկան հագուստի մոդելավորման և համակարգչային գրաֆիկայի բաժնի ուսանողները, սակայն քանի որ աշխատանքները բազմաքանակ էին, 3-րդ և 4-րդ կուրսեցիների ցուցահանդեսը հետաձգվեց․ այն բացվեց երեկ, «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում։ Հաճելի անակնկալ էր նախասրահում տեսնել «Գասպարյան» ստուդիայի սաների աշխատանքները…
Read More