2026/2027 ուս. տարվա փոխատեղման (ռոտացիայի) արդյունքները
2026/2027 ուս. տարվա փոխատեղման (ռոտացիայի) արդյունքները տե՛ս այստեղ։
Read MoreԹափուր հաստիք – Փափուկ հմտությունների լաբորատորիայի ղեկավար
Պաշտոնի նկարագիր
Պատասխանատու է լաբորատորիայի տեխնոլոգիական զարգացման, սարքավորումների արդյունավետ կառավարման և ուսուցման միջավայրի կազմակերպման համար՝ աջակցելով փափուկ հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը։
Հիմնական պարտականություններ
- Լաբորատորիայի տեխնիկական ռազմավարության մշակում և զարգացում
- Սարքավորումների ընտրություն, ներդրում և արդյունավետ օգտագործման ապահովում
- Թվային և ինտերակտիվ ուսուցման գործիքների ներդրում և կառավարում
- Լաբորատորիայի տեխնիկական սպասարկման և արդիականացման կազմակերպում
- Տեխնոլոգիապես հագեցած կրթական ծրագրերի (workshops, trainings, labs) իրականացում
- Համագործակցություն տեխնոլոգիական և կրթական գործընկերների հետ
- Օգտագործողների (ուսանողներ, աշխատակիցներ) ներգրավվածության ապահովում տեխնոլոգիական միջավայրում
- Գործընթացների արդյունավետության գնահատում և տեխնիկական բարելավումների առաջարկում
Պահանջվող հմտություններ և որակավորումներ
- Բարձրագույն կրթություն (նախընտրելի՝ ՏՏ, կրթական տեխնոլոգիաներ կամ հարակից ոլորտներում)
- Լաբորատոր կամ տեխնիկական միջավայրի կառավարման փորձը ցանկալի է
- Թվային գործիքների և կրթական տեխնոլոգիաների հետ աշխատանքի փորձ
- Սարքավորումների և տեխնիկական ռեսուրսների կառավարման հմտություններ
- Ծրագրերի կառավարման և կազմակերպչական ունակություններ
- Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի բարձր կարողություններ
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) hr@fineart.ac.am էլ. հասցեին։
Read MoreԹափուր հաստիք – Ուսումնագիտական գծով պրոռեկտորի գործավար
Պաշտոնի նկարագիր
Պրոռեկտորի գործավարը ապահովում է ուսումնագիտական գծով պրոռեկտորի գրասենյակի կազմակերպչական և վարչական աշխատանքների արդյունավետ իրականացումը՝ աջակցելով Ակադեմիական գործընթացների համակարգմանը և հաղորդակցությանը։
Հիմնական պարտականություններ
- Պրոռեկտորի օրակարգի պլանավորում, հանդիպումների և աշխատանքային գործընթացների համակարգում
- Նամակագրության, պաշտոնական գրությունների և փաստաթղթաշրջանառության կազմակերպում
- Ներքին և արտաքին հաղորդակցության ապահովում (ամբիոններ, վարչական ստորաբաժանումներ, գործընկերներ)
- Հանդիպումների, նիստերի և քննարկումների կազմակերպում և արձանագրությունների վարում
- Փաստաթղթերի թվայնացում, արխիվացում և կառավարման համակարգում
- Տեղեկատվության հավաքագրում և ներկայացում ղեկավարությանը
Պահանջվող հմտություններ և որակավորումներ
- Բարձրագույն կրթություն
- Հայերենի գերազանց գրավոր և բանավոր իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է
- Ժամանակակից թվային գործիքների (Google Workspace, MS Office և այլն) լավ տիրապետում
- Կազմակերպչական բարձր հմտություններ և բազմաբնույթ առաջադրանքների կառավարում
- Նախաձեռնողականություն, պատասխանատվություն և արագ կողմնորոշվելու կարողություն
- Բարձր հաղորդակցական և միջանձնային հմտություններ
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) hr@fineart.ac.am էլ. հասցեին։
Read More