
Մեկնարկել է կրթական ծրագրերի վերանայման երկրորդ փուլը
Օրերս Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում անցկացվեցին սեմինար-քննարկումներ Դիզայն, Գրաֆիկա, Համակարգչային գրաֆիկա, Հագուստի մոդելավորում, Կիրառական արվեստ և Արվեստաբանություն մասնագիտությունների կրթական ծրագրերի վերանայման երկրորդ փուլի աշխատանքների իրականացման ուղղությամբ: Այս փուլը նախատեսում է մասնագիտության կրթական ծրագրերի (բակալավրի և մագիստրոսի) առաքելության, նպատակների և խնդիրների, ուսումնառության վերջնարդյունքների սահմանում, ինչպես նաև ուսումնառության վերջնարդյունքների համապատասխանեցում ՀՀ որակավորումների ազգային շրջանակին…
Read More
Թերլեմեզյանցիները ՀԳՊԱ-ում պարապմունքների են մասնակցում
Փետրվարի 18-ից Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 4-րդ և 5-րդ կուրսերի սաները մասնակցում են գործնական պարապմունքների Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի լաբորատորիայում…
Read More
«Կարպետի կերպարանափոխումները»
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի գարնան առաջին ցուցահանդեսային նյութը հայ մշակույթի ավանդական ճյուղերից մեկի՝ գորգագործության ու կարպետագործության զարգացումներն ու նոր մեկնաբանություններն են։ Դեկորատիվ և կիրառական արվեստի այս ուղղությունը արդեն 20 տարի ուսուցանվում է ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղում։ «Կարպետի կերպարանափոխումները» ցուցահանդեսի խորագիրը նշում է դրա հիմնական մոտիվացիան և նպատակը, այն է՝ դարերի ավանդություն ունեցող այս արվեստում ձևավորված զարդանախշերի և գունային համադրությունների նորացումները մոտեցնել ժամանակակից մարդու ճաշակին ու ընկալումներին…
Read More