
Ամփոփվեցին Արվեստի տեսություն և պատմություն ՄԿԾ-ի շահակիցների հետ հանդիպումները
Օրերս ՀԳՊԱ-ի ուսումնական վարչության, որակի ապահովման կենտրոնի և Արվեստի տեսության և պատմության ՄԿԾ-ի աշխատանքային խմբի կողմից նախաձեռնվեցին ու անցկացվեցին մի շարք հանդիպումներ կրթական ծրագրի ուսանողների, շրջանավարտների, պրոֆեսորադասախոսական կազմի և ոլորտի գործատուների հետ: Արտաքին և ներքին շահակիցներն արտահայտվեցին կրթական ծրագրերում առկա խնդիրների և զարգացման հնարավորությունների մասին…
Read More
Ամփոփվեցին Կիրառական արվեստ ՄԿԾ-ում առկա խնդիրները
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում հանդիպումներ անցկացվեցին Կիրառական արվեստ մասնագիտության կրթական ծրագրի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և շրջանավարտների հետ կրթական ծրագրի արդիականացման և վերանայման նպատակով: Քննարկումների ժամանակ մասնակիցները հիմնականում անդրադարձան այսօր ուսանողներին ներկայացվող պահանջներին, դասընթացներին, դասավադման մոտեցումներին, առկա ռեսուրսներին և ընդունելության պահանջներին…
Read More
Շահակիցները ներկայացրեցին Համակարգչային գրաֆիկա ՄԿԾ-ում առկա խնդիրները
Համակարգչային գրաֆիկա մասնագիտության կրթական ծրագրի ուսանողների, շրջանավարտների և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում ևս վեր հանվեցին ծրագրում առկա խնդիրներն ու քննարկվեցին այսօրվա մարտահրավերները: Թեմաները հիմնականում ծավալվեցին կրթական ծրագրի ուսումնառության վերջնարդյունքների և դասընթացների փոխկապվածության, դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդների համապատասխանության, առկա և անհրաժեշտ ռեսուրսների շուրջ…
Read More