
Էդուարդ Իսաբեկյանի ստեղծագործական ժառանգությունը կայքում
Էդուարդ Իսաբեկյանի արվեստը հայ կերպարվեստի անկրկնելի նվաճումներից է, այն մեծածավալ էջը, որտեղ Վարպետը բազմաշերտ, բազմատեսակ ու բազմաժանր գեղարվեստական աշխարհ է ստեղծել: Մի արվեստագետ, որի վրձինն ու գրիչը կարելի է ասել մրցում էին իրար հետ, քանզի գույնի ու բառի այն շնորհները, որ բնությունը շռայլել էր նրան, փոխնիփոխ հաջորդում էին միմյանց: Նրա կտավները որքան արտահայտիչ են գեղանկարչորեն, նույնքան խոսուն են իմաստային առումով, լինի անդրադարձ պատմական թեմատիկային, թե ժամանակակից կյանքին, բնության շարժ լինի, թե դիմանկար: Նրա գույնը իմաստակիր է ու բառը գունակիր. վկա Վարպետի թողած մշակութային այն ժառանգությունը, որ հիմա՝ մեր և հետագա սերունդների սեփականությունն է լինելու․․․
Read More
Դրամաշնորհի հնարավորություն՝ «Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» կողմից
«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամը» (ՄՍՀՀ) սկսել է դրամաշնորհ ստանալու դիմումներ ընդունել՝ ՀՀ կառավարության համար հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ հետազոտություններ իրականացնելու նպատակով: Հայտեր կարող են ներկայացնել ինչպես փորձառու հետազոտողները, այնպես էլ համալսարանների ուսանողները…
Read More
Աշխատանքային այց Գրացի համալսարան
Մարտի 12-13-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի անձնակազմը INCLUSION ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով մեկնել էր Ավստրիա՝ Գրացի համալսարան: Այցի հիմնական նպատակն էր ամփոփել ծրագրով մինչ այժմ իրականացված աշխատանքները և ձեռք բերված արդյունքները…
Read More