
Երևակայություն և բազմազանություն
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ներկայացված ՀԳՊԱ-ի կերպարվեստի ֆակուլտետի քանդակագործության բաժնի 4-րդ կուրսի ուսանողների աշխատանքները ստեղծագործական երևակայության հետաքրքրական մոտեցում են: «Բիսկվիթ» խորագրով ցուցահանդեսը, ինչպես քանդակագործ Գարեգին Դավթյանը բնորոշեց, աչքի է ընկնում բազմազանությամբ, որտեղ առկա է հատկապես նորի որոնումը: Ուշադրություն են գրավում էմոցիոնալ վիճակների արտահայտության ձևերը («Մտորում», «Մղձավանջ», «Օտարություն»), երևակայական զգացողությունների դրսևորումները («Քարերի Աստվածի և օձի զրույցը», «Կախիչ»)…
Read More
«Ճարտարապետություն և շինարարություն»
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարչության բաժնի Էդուարդ Իսաբեկյանի անվան արվեստանոցի սաների «Ճարտարապետություն և շինարարություն» խորագրով թեմատիկ ցուցահանդեսը՝ այս օրերին «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ընթացող, իրականացվում է Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի աջակցությամբ և երկրորդն է այս ծրագրի շրջանակներում: Ինչպես նախորդը (իրականացվեց անցած տարի, կրում էր «Տրանսպորտ և առևտուր» խորագիրը) ունեցավ կատալոգային հրատարակություն, այնպես էլ այս վերջինը Գագիկ Գալստյանի աջակցությամբ կունենա նույնատիպ տպագիր վավերացում…
Read More
Դիլիջանյան պրակտիկայի արդյունքները
Դիլիջանում անցկացվող ամառային պրակտիկան՝ մանավանդ առաջին կուրսեցիների համար, աշխատանքային փորձառության լավ սկիզբ է և ուսուցողական առումով կարևոր նշանակություն ունի: Այս տարի նրանք այս շրջանն անց կացրին հունիսի կեսերից, որի արդյունքները կամ հաշվետու ցուցահանդեսը բացվեց սեպտեմբերի 30-ին՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում: Ներկայացված աշխատանքները՝ դիլիջանյան տպավորությունների, հիմնականում բնապատկերներ, դրվատանքի արժանացան…
Read More