
Սոցիալական և գովազդային պլակատի ցուցադրություն
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի 3-րդ ա կուրսի ուսանողների սոցիալական և գովազդային պլակատների աշխատանքները՝ ցուցադրվող «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում, առաջին կիսամյակի արդյունքն է, որ նաև ծրագրային ու նպատակային է: Այս ցուցահանդեսը տարբերվում է մյուսներից գործնական նշանակությամբ: Ցուցահանդեսին ներկա էին ուսանողական աշխատանքները հովանավորող և ամբիոնի հետ հաջող համագործակցություն սկսած «Երանի Թրավել» տուրիստական գործակալության ներկայացուցիչները: Աշխատանքները արված են նկատելի խնամքով, սոցիալական թեմատիկայով ստեղծված բոլոր պլակատները ունեն հստակ ուղղվածություն և ասելիք՝ անդրադարձող հանրային կյանքի տարբեր ոլորտներին…
Read More
Ուսանողական հաշվետու ցուցահանդես ՀԳՊԱ-ում
Ուսանողական հաշվետու ցուցահանդեսները ուսումնական որոշակի ընթացքի, դասախոսական աշխատանքի արդյունքի ներկայացումն է՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում արդեն ավանդույթ դարձած: Այս օրերին «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը ներկայացնում է Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ձմեռային քննաշրջանի առաջին կիսամյակի աշխատանքները…
Read More
Հայրենիք՝ բնություն
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժնի 2-րդ կուրսի ուսանող է Վահե Բաղումյանը: Նրա համար նկարչությունը ինքնաարտահայտման միջոց չէ միայն, ներքին պահանջ է: Շատ փոքր տարիքից նկարչության հանդեպ սեր է ունեցել, ինչպես գրեթե բոլոր երեխաներն են իրենց առաջին պատկերացումները սիրում նկարել թղթերին, նա՝ նույնպես, միայն թե ինքը տան պատերին է նկարել, և ոչ թե մատիտով, այլ՝ շրթներկով, երբ երեք տարեկան էր: Ծնողների ուշադրությունից չի վրիպել, հետևողականություն են ցուցաբերել. ասում է՝ ընտանիքի, հատկապես մոր շնորհիվ է նկարչության ուղին բռնել։ Վեց տարի սովորել է գեղարվեստի դպրոցում, հետո Թերլեմեզյանի անվան քոլեջում, հիմա արդեն՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում…
Read More