
«Կարպետի կերպարանափոխումները»
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի գարնան առաջին ցուցահանդեսային նյութը հայ մշակույթի ավանդական ճյուղերից մեկի՝ գորգագործության ու կարպետագործության զարգացումներն ու նոր մեկնաբանություններն են։ Դեկորատիվ և կիրառական արվեստի այս ուղղությունը արդեն 20 տարի ուսուցանվում է ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղում։ «Կարպետի կերպարանափոխումները» ցուցահանդեսի խորագիրը նշում է դրա հիմնական մոտիվացիան և նպատակը, այն է՝ դարերի ավանդություն ունեցող այս արվեստում ձևավորված զարդանախշերի և գունային համադրությունների նորացումները մոտեցնել ժամանակակից մարդու ճաշակին ու ընկալումներին…
Read More
ECOS-ը հայտարարում է դիզայն նախագծի մրցույթ
ECOS ընկերությունը հայտարարում է լավագույն դիզայն նախագծի մրցույթ` «FEZ ECOS Design Competition» 3 մլն դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդով: ECOS-ն ակնկալում է համարձակ, այլընտրանքային և ոչ ստանդարտ լուծումներ, որոնք կօգնեն ստեղծել Հայաստանի Հանրապետության ինովացիոն պատկերը բարձր տեխնոլոգիաների ոլորտում, միաժամանակ տալով հնարավորություն ճարտարապետներին և դիզայներներին ունենալ իրենց ներդրումը ՀՀ տարածքում նորարար տեխնոլոգիաների և մարզերի զարգացման մեջ…
Read More
Դասընթացներ բոլոր ցանկացողների համար
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հայտարարում է գեղանկարչության, գրաֆիկայի, բրուտագործության, գորգագործության, մետաղի գեղարվեստական մշակման և արվեստի պատմության դասընթացների կազմակերպման մասին։ Դասընթացները կազմակերպվելու են տարբեր տարիքային խմբերի անձանց համար Ակադեմիայի արվեստանոցներում և լաբորատորիաներում…
Read More