
Ճապոնական գեղագրության վարպետաց դաս ՀԳՊԱ-ում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և հայ-ճապոնական «Հիկարի» կրթամշակութային կենտրոնի համագործակցությունը տարեց տարի ավելի սերտանում և արդյունավետ է դառնում: Այն բազմաթիվ միջոցառումները, հանդիպումները, վարպետաց դասերը, որ կազմակերպվում են համատեղ, ուսանողներին տրված բացառիկ հնարավորություններ են՝ հաղորդակցվելու հեռավորարևելյան այս երկրի յուրահատուկ մշակույթին և հարուստ ավանդույթներին՝ այդ մշակույթը և ավանդույթները անմիջականորեն կրող վարպետներից: Սումի-է նկարչության, իկեբանայի, թեյախմության վարպետաց դասեր անցկացնելու համար արդեն մի քանի տարի Տոկիոյից Երևան է գալիս իկոնոբո դպրոցի բարձրագույն պրոֆեսոր Միդորի Յամադան: Յուրաքանչյուր անգամ հետևելով դասավանդման ընթացքին՝ մեղմ և խոնարհ այն տոնայնությանը, այն մթնոլորտին, որ ստեղծում է նա իր շուրջը՝ անշուշտ օրինակելի, կարևոր մի բան փոխում է ներսումդ…
Read More
Հայտարարություն
Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ` արվեստի պատմություն և տեսություն, արվեստի կառավարում և թանգարանային գործ մասնագիտություն սովորող ուսանողների համար…
Read More
Հաշվետու ցուցահանդես ՀԳՊԱ-ում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը վերջին մի քանի շաբաթների ընթացքում մեկը մյուսին հերթագայող բավական բարձր մակարդակի ուսանողական ցուցահանդեսներ է կազմակերպում, որոնցից վերջինը դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների ամենամյա հաշվետու ցուցահանդեսն է…
Read More