
Գեղանկարչության բաժնի ուսանողների ցուցահանդեսը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում
ՀԳՊԱ-ի գեղանկարչության բաժնի 2-րդ կուրսի ուսանողների համար երեկվա օրը երկար կհիշվի: Նրանց այս ամառվա դիլիջանյան պրակտիկայի նկարչական աշխատանքները ցուցադրվեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի սրահում: «Կանաչ ցուցահանդեսը» (այսպես էր խորագրված, քանի որ բնապատկերային ցուցադրություն էր, բնության մեջ արված և նրանով ներշնչված գործեր) նվիրված էր ՄԱԿ-ի օրվան և Կայուն զարգացման նպատակներին…
Read More
Շնորհանդես՝ Վիգեն Ղազարյանի պատկերագրքի
Վիգեն Ղազարյանը տասնյակ տարիների աշխատանքային գործունեությամբ, գիտական աշխատություններով, բազմաթիվ հրապարակումներով հայ մշակութային կյանքը, արվեստաբանական միտքը հարստացնողներից է, մեր լավագույն արվեստաբաններից: Նրա ուսումնասիրությունների, հետազոտությունների հետաքրքրության շրջանակը ընդգրկում է հայ միջնադարյան կերպարվեստի, մասնավորապես Կիլիկյան մանրանկարչության դպրոցից մինչև ժամանակակից հայ նկարիչների և քանդակագործների ստեղծագործություններ: Առաջին մենագրությունը նվիրված է միջնադարի հայ մանրանկարիչ Սարգիս Պիծակի արվեստին: Հեղինակ է «Խորանների մեկնություններ», «Սյուժետային մանրանկարը Կիլիկիայում» մենագրությունների, Հրավարդ Հակոբյանի, Արարատ Աղասյանի և Մուրադ Հասրաթյանի հետ համահեղինակ է «Հայ արվեստի պատմություն», Հրավարդ Հակոբյանի հետ՝ «Հայ միջնադարյան կերպարվեստի պատմություն» աշխատությունների, հրապարակել է բազմաթիվ գիտական հոդվածներ…
Read More
Լոռենցո Մանետտիի «Ավազե նկարչությունը»
Հոկտեմբերի 23-ին և 24-ին ժամը 12։00-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի կունենա շվեյցարացի հանրահայտ արվեստագետ Լոռենցո Մանետտիի «Ավազե նկարչություն» խորագրով վարպետության դասը․․․
Read More