
Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդները կարող են մասնակցել «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները…
Read More
Իրազեկման օրեր ՀԳՊԱ-ում առաջին կուրսեցիների համար
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանողները սեպտեմբերի 9-17-ը ծանոթացան բուհի կողմից մատուցվող ծառայություններին: ՀԳՊԱ-ում ուսանողական կյանք և կրթական նոր միջավայր հաջողությամբ ինտեգրվելու նպատակով անցկացվեցին իրազեկման օրեր, որոնց ընթացքում բուհի կրթական բոլոր ծրագրերի առաջին կուրսի ուսանողները հանդիպումներ ունեցան ՀԳՊԱ-ի Ուսանողների աջակցման և շրջանավարտների հետ համագործակցության կենտրոնի, Ուսումնամեթոդական մշակումների և ուսանողների հաշվառման բաժնի, Արտաքին կապերի բաժնի, Որակի ապահովման կենտրոնի և Ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ…
Read More
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է երիտասարդների շրջանում թրաֆիքինգի մասին իրազեկվածության բարձրացման ծրագիր-մրցախաղ
Երիտասարդների խոցելիության նվազման և մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման վտանգների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրականացնում է «Երիտասարդական ծրագրերի շրջանակներում թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված» թեմայով գիտելիքների ծրագիր-մրցախաղ…
Read More