
«Կարպետի կերպարանափոխումները»
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի գարնան առաջին ցուցահանդեսային նյութը հայ մշակույթի ավանդական ճյուղերից մեկի՝ գորգագործության ու կարպետագործության զարգացումներն ու նոր մեկնաբանություններն են։ Դեկորատիվ և կիրառական արվեստի այս ուղղությունը արդեն 20 տարի ուսուցանվում է ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղում։ «Կարպետի կերպարանափոխումները» ցուցահանդեսի խորագիրը նշում է դրա հիմնական մոտիվացիան և նպատակը, այն է՝ դարերի ավանդություն ունեցող այս արվեստում ձևավորված զարդանախշերի և գունային համադրությունների նորացումները մոտեցնել ժամանակակից մարդու ճաշակին ու ընկալումներին…
Read More
Դասընթացներ բոլոր ցանկացողների համար
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հայտարարում է գեղանկարչության, գրաֆիկայի, բրուտագործության, գորգագործության, մետաղի գեղարվեստական մշակման և արվեստի պատմության դասընթացների կազմակերպման մասին։ Դասընթացները կազմակերպվելու են տարբեր տարիքային խմբերի անձանց համար Ակադեմիայի արվեստանոցներում և լաբորատորիաներում…
Read More
Յուրահատուկ հայացք ներսից
Դեկտեմբերի 12-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացվեց «Հայացք ներսից» խորագրով ցուցահանդեսը, որի նպատակն է «Արվեստի պատմության և տեսության» բաժնի մագիստրոսական ավարտական կուրսի ուսանողների միջոցով ներկայացնել մագիստրոս գեղանկարիչների, քանդակագործների և գրաֆիկների ՀԳՊԱ-ում ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքների և հմտությունների զուգորդումը իրենց անհատական մտածողության հետ․․․
Read More