
Աբու-Դաբիի Լուվրը հետաձգել է «Աշխարհի փրկչի» ցուցադրումը
Աբու-Դաբիի Լուվրն առաջիկայում չի ցուցադրի Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որը նախկինում ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևին էր պատկանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել քաղաքի մշակույթի և տուրիզմի բաժանմունքը։ Պատճառները չեն նշվում. դրանց մասին ավելի ուշ է հայտարարվելու… Read More
Վերհանվեցին հագուստի մոդելավորման ՄԿԾ-ի շահակիցների կարիքները
Փետրվարի 13-ին և 14-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում անցկացված հանդիպումների ընթացքում ուսանողների, շրջանավարտների և դասախոսների հետ քննարկվեցին Հագուստի մոդելավորման կրթական ծրագրում առկա խնդիրները ու հնարավոր լուծումները: Քննարկումները հիմնականում ծավալվեցին կրթական ծրագրի ուսումնառության վերջնարդյունքների, դասընթացների, դասավանդման և գնահատման մեթոդների և ռեսուրսների շուրջ:...Read More
Ռեյկսմյուզեումը ապշեցրել է իր Ռեմբրանդով
«Ռեմբրանդի կյանքում և արվեստում բազմաթիվ ստվերներ ու մութ անկյուններ կան»,- այսպես է սկսում վարպետի մասին իր էսսեն XIX դարի նկարիչ Էժեն Ֆրոմանտենը, որն այսօր առավել հայտնի է ոչ թե իր կտավներով, այլ 1875-ին Բելգիա և Հոլանդիա ճանապարհորդությունից հետո հրատարակած «Հին վարպետները» գրքով։ Այժմ կարելի է վստահաբար ասել, որ Ռեմբրանդի (1606-1669) կյանքն ու արվեստը մանրազննին ուսումնասիրված են, սակայն...Read More
Ռիո դե Ժանեյրոյի Ժամանակակից արվեստի թանգարանը լուծել է ֆինանսական խնդիրները,
«Phillips» աճուրդի տան մասնակցությամբ Ջեքսոն Պոլլոքի «Համար 16» (1950) կտավը վաճառվել է մոտ 13 մլն դոլարով։ Նոր սեփականատիրոջ անունը և գործարքի ստույգ թիվը չեն բարձրաձայնվում։ Կտավը 1952-ին Ռիո դե Ժանեյրոյի Ժամանակակից արվեստի թանգարանին նվիրել էր Նելսոն Ռոքֆելլերը, և մինչ օրս այն Բրազիլիայում հանրայնորեն ներկայացված Պոլլոքի միակ աշխատանքն էր… Read More
Դասընթացներ բոլոր ցանկացողների համար
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հայտարարում է գեղանկարի, գրաֆիկայի, բրուտագործության, մետաղի գեղարվեստական մշակման և արվեստի պատմության դասընթացների կազմակերպման մասին։ Դասընթացները կազմակերպվելու են տարբեր տարիքային խմբերի անձանց համար Ակադեմիայի արվեստանոցներում և լաբորատորիաներում… Read More
«Ստեղծարար ձեռնարկատիրություն» վերապատրաստման ծրագիր
Բրիտանական Խորհրդի ֆինանսավորմամբ «Ստեղծարար միտք. Բարձրագույն կրթության ձեռնարկատիրական ծրագիր» նախագծի շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում նախատեսվում է վերապատրաստումների շարք՝ «Ստեղծարար ձեռնարկատիրություն» թեմայով։ Դասընթացները հայերեն լեզվով են և միտված են ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը… Read More
