
Թերլեմեզյանցիները ՀԳՊԱ-ում պարապմունքների են մասնակցում
Փետրվարի 18-ից Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 4-րդ և 5-րդ կուրսերի սաները մասնակցում են գործնական պարապմունքների Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի լաբորատորիայում… Read More
«Կարպետի կերպարանափոխումները»
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի գարնան առաջին ցուցահանդեսային նյութը հայ մշակույթի ավանդական ճյուղերից մեկի՝ գորգագործության ու կարպետագործության զարգացումներն ու նոր մեկնաբանություններն են։ Դեկորատիվ և կիրառական արվեստի այս ուղղությունը արդեն 20 տարի ուսուցանվում է ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղում։ «Կարպետի կերպարանափոխումները» ցուցահանդեսի...Read More
ECOS-ը հայտարարում է դիզայն նախագծի մրցույթ
ECOS ընկերությունը հայտարարում է լավագույն դիզայն նախագծի մրցույթ` «FEZ ECOS Design Competition» 3 մլն դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդով: ECOS-ն ակնկալում է համարձակ, այլընտրանքային և ոչ ստանդարտ լուծումներ, որոնք կօգնեն ստեղծել Հայաստանի Հանրապետության ինովացիոն պատկերը բարձր տեխնոլոգիաների ոլորտում, միաժամանակ տալով հնարավորություն ճարտարապետներին և դիզայներներին ունենալ իրենց ներդրումը ՀՀ...Read More
Կարավաջոյի կտավը աճուրդի է հանվելու 171 մլն դոլարով
2014-ին ֆրանսիացի աճուրդաբան Մարկ Լաբարբին զանգահարեց նրա վաղեմի ընկերը։ Թուլուզի իր տան ձեղնահարկում նա մի կտավ էր գտել՝ փոշու ու կեղտի հաստ շերտով պատված, խոնավության արտահայտված հետքերով։ Այնուամենայնիվ, նույնիսկ նման վիճակում կտավը արժեքավոր էր թվում։ Լաբարբն անմիջապես ժամանեց Թուլուզ, կտավի վրա պատկերված դեմքերից մեկը մաքրեց ջրում թրջված բամբակով, լուսանկարեց այն ու ուղարկեց արվեստագետ...Read More
Դասընթացներ բոլոր ցանկացողների համար
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հայտարարում է գեղանկարչության, գրաֆիկայի, բրուտագործության, գորգագործության, մետաղի գեղարվեստական մշակման և արվեստի պատմության դասընթացների կազմակերպման մասին։ Դասընթացները կազմակերպվելու են տարբեր տարիքային խմբերի անձանց համար Ակադեմիայի արվեստանոցներում և լաբորատորիաներում… Read More
Տեղի ունեցավ ՀԳՊԱ-ի հոգաբարձուների խորհրդի նիստը
Փետրվարի 27-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ ՀԳՊԱ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր ինը հարց․․․ Read More
Ամփոփվեցին Արվեստի տեսություն և պատմություն ՄԿԾ-ի շահակիցների հետ հանդիպումները
Օրերս ՀԳՊԱ-ի ուսումնական վարչության, որակի ապահովման կենտրոնի և Արվեստի տեսության և պատմության ՄԿԾ-ի աշխատանքային խմբի կողմից նախաձեռնվեցին ու անցկացվեցին մի շարք հանդիպումներ կրթական ծրագրի ուսանողների, շրջանավարտների, պրոֆեսորադասախոսական կազմի և ոլորտի գործատուների հետ: Արտաքին և ներքին շահակիցներն արտահայտվեցին կրթական ծրագրերում առկա խնդիրների և զարգացման հնարավորությունների մասին… Read More
Ամփոփվեցին Կիրառական արվեստ ՄԿԾ-ում առկա խնդիրները
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում հանդիպումներ անցկացվեցին Կիրառական արվեստ մասնագիտության կրթական ծրագրի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և շրջանավարտների հետ կրթական ծրագրի արդիականացման և վերանայման նպատակով: Քննարկումների ժամանակ մասնակիցները հիմնականում անդրադարձան այսօր ուսանողներին ներկայացվող պահանջներին, դասընթացներին, դասավադման մոտեցումներին, առկա ռեսուրսներին և...Read More
