
Երկօրյա վերապատրաստում «INCLUSION» ծրագրի շրջանակներում
Նոյեմբերի 29-ին և 30-ին Ռոհեմթն համալսարանի ավագ դասախոս Բրիջիդ Միդլմասը «ՀՀ-ում և Բոսնիա և Հերցեգովինայում սոցիալական ուղղվածության ռազմավարության մշակում և իրականացում միջտարածաշրջանային փորձի փոխանակման միջոցով» գրանտային ծրագրի շրջանակներում երկօրյա վերապատրաստում անցկացրեց դասավանդման և ուսուցման ներառական մոտեցումների ու մեթոդների վերաբերյալ: Read More
Մանտենյայի և Բելլինիի ազգակցական կապերը
Լոնդոնի Ազգային պատկերասրահում այս օրերին անդրադառնում են Վերածննդի դարաշրջանի երկու վարպետների ազգակցական կապերին․․․ Read More
«Arte Salerno». Գեղարվեստի ակադեմիայի ներդրումը համաշխարհային արվեստում
Իտալիայի Սալերնո քաղաքում շուտով մեկնարկում է ժամանակակից արվեստի միջազգային ամենամյա «Arte Salerno» մրցույթը, որի կազմակերպիչն է «Artetra Art» միությունը՝ «Prince Group llc» ընկերության աջակցությամբ և Սալերնոյի իշխանությունների հովանավորությամբ։ Մրցույթի գործընկերներն են, ի թիվս այլոց, ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան։ Read More
Գեղագիտական և բովանդակային
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ներկայացված դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների աշխատանքները գեղեցիկ են, բովանդակային, հետաքրքրական, բազմաոճ, ակնահաճո: Ավանդական դարձած աշխատանքային այսպիսի մոտեցումը արդյունավետ է մի քանի առումով՝ դասախոսները ամենօրյա մանկավարժական աշխատանքից բացի, ուսանողին ներկայանում են որպես...Read More
«Գիշերային դետք». վերականգնում՝ այցելուների ներկայությամբ
Ամստերդամի գեղարվեստական թանգարանի՝ «Ռեյկսմյուսեումի» այցելուները ականատես կլինեն հոլանդացի նկարիչ Ռեմբրանդ վան Ռեյնի ամենահանրահայտ կտավներից մեկի՝ «Գիշերային դետքի» վերականգնողական աշխատանքներին։ Գործընթացին կարող են հետևել նաև աշխարհի բոլոր անկյուններում գտնվող արվեստի սիրահարները. նրանց համար կազմակերպվելու է ուղիղ հեռարձակում ինտերնետում։ Read More
Ընդունելության գործընթացի արդյունավետության գնահատում
2018-ի սեպտեմբեր ամսին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Որակի ապահովման կենտրոնը հարցում է իրականացրել 1-ին կուրսի ուսանողների շրջանում՝ գնահատելու բուհի ընդունելության գործընթացը: Հարցմանը մասնակցել է 31 ուսանող: Read More
Հայտարարություն
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հրավիրվել է համագործակցության «IAB» Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի կողմից իրականացվող «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության «Երիտասարդների Զարգացում» եռամյա ծրագրի շրջանակում։ Read More