
«Ստեղծարար միտքը» ՀԳՊԱ-ում
2019-ի մարտի 4-ից Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում մեկնարկել է ուսանողների համար նախատեսված դասախոսությունների շարք, որն ուղղված է ուսանողների շրջանում ձեռնարկատիրական կարողությունների և հմտությունների զարգացմանը, նոր բիզնեսի ստեղծմանը և ինկուբացիային, ինչպես նաև գիտելիքների ակտիվ փոխանակմանը…
Read More
Սյուզաննա Մկրտչյանի գեղարվեստական էքսպրեսիան
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացված Սյուզաննա Մկրտչյանի գեղանկար աշխատանքների ցուցահանդեսը կրում է «Էքսպրեսիա» խորագիրը: Գունային վառ արտահայտված նկարներում ներդաշնակ մթնոլորտ է տիրում, գույնը առաջնային պլանում՝ որպես հիմնական արտահայտչամիջոց է դիտվում: Այնպիսի տպավորություն է, ասես ամեն ինչ շարժվում, փոփոխվում է, ու դա այդպես է, քանի որ նկարչուհին կտավին է փոխանցել իր ներքին վիճակների, զգացողությունների ամենատարբեր դրսևորումները, արձագանքները․․․
Read More
Էդուարդ Իսաբեկյանի ստեղծագործական ժառանգությունը կայքում
Էդուարդ Իսաբեկյանի արվեստը հայ կերպարվեստի անկրկնելի նվաճումներից է, այն մեծածավալ էջը, որտեղ Վարպետը բազմաշերտ, բազմատեսակ ու բազմաժանր գեղարվեստական աշխարհ է ստեղծել: Մի արվեստագետ, որի վրձինն ու գրիչը կարելի է ասել մրցում էին իրար հետ, քանզի գույնի ու բառի այն շնորհները, որ բնությունը շռայլել էր նրան, փոխնիփոխ հաջորդում էին միմյանց: Նրա կտավները որքան արտահայտիչ են գեղանկարչորեն, նույնքան խոսուն են իմաստային առումով, լինի անդրադարձ պատմական թեմատիկային, թե ժամանակակից կյանքին, բնության շարժ լինի, թե դիմանկար: Նրա գույնը իմաստակիր է ու բառը գունակիր. վկա Վարպետի թողած մշակութային այն ժառանգությունը, որ հիմա՝ մեր և հետագա սերունդների սեփականությունն է լինելու․․․
Read More