
Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ
Հայ Կրթական Հիմնարկությունը արդեն երկար տարիներ է, ինչ հովանավորում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում սովորող մեծ թվով ուսանողների, ովքեր մասնակցել են ՀԿՀ-ի կողմից հայտարարված կրթաթոշակային մրցույթին՝ և անցնելով մրցութային բոլոր փուլերը ստացել և ստանում են կրթաթոշակ…
Read More
Ամփոփվել են «Աշխարհը նկարչի աչքերով» մրցույթի արդյունքները
2023 թվականի փետրվարի 21-ից մարտի 14-ը Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայում «Աշխարհի շուրջ․ Արվեստն առանց սահմանների» միջազգային փառատոնի շրջանակներում անց է կացվել «Աշխարհը նկարչի աչքերով» ցուցահանդես-մրցույթը։ Վերջինիս մասնակցում էին ակադեմիայի ուսանողներ և դասախոսներ, ինչպես նաև նկարիչներ ու դիզայներներ աշխարհի 24 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից…
Read More
Արժանի մեծարանք՝ արժանավոր գիտնականին, մանկավարժին, մարդուն
80-ամյա կյանքի ճանապարհը՝ արվեստաբանի, մանկավարժի, նկարչի, բանաստեղծի վաղուց իրեն հայտնի է դարձրել, բացահայտել ուղղությունը, բնույթը, ստացել ճանաչում և արժևորում։ Վիգեն Ղազարարյանը հայ ներկա իրականության բացառիկ արժեքավոր անհատներից է, իր գործի նվիրյալը՝ տասնյակ հիմնարար աշխատություններով, գիտական ուսումնասիրություններով ու հոդվածներով լուրջ ներդրում կատարած հայ կերպարվեստագիտության մեջ, կրթական ասպարեզում՝ մանկավարժական գործունեությամբ ու նաև որպես մտածող-ստեղծագործող, արվեստագետ՝ ինքնատիպ, հետաքրքիր։ Բառի և գույնի տիրույթում նա կարծես մենախոսում է, զրուցում ինքն իր հետ՝ անցնելով ինքնաճանաչողության, թերևս, ամենագտնված ու արդյունավոր ճանապարհով…
Read More