
«Մարդ Աստծո» ցուցահանդեսի մրցանակաբաշխության արարողությունը
Երեկ «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ այստեղ բացված «Մարդ Աստծո» մրցութային ցուցահանդեսի մրցանակաբաշխության արարողությունը՝ «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպության նախաձեռնությամբ։ Մրցույթը անց էր կացվում երեք անվանակարգերում՝ գեղանկարչության, գրաֆիկայի և քանդակագործության։ Մրցանակային երեք տեղերից բացի նաև խրախուսական մրցանակ էր սահմանված. բոլորը՝ գումարային արտահայտությամբ։ Ներկայացված էին 45 ուսանողի 59 աշխատանք (գեղանկարչության բաժնից՝ 19 ուսանողի 23 աշխատանք, գրաֆիկայից՝ 9 ուսանողի 10 աշխատանք, քանդակագործության բաժնից՝ 17 ուսանողի 26 աշխատանք), որոնցից 12 գործեր արժանացան մրցանակների…
Read More
Երիտասարդական մրցույթ՝ նվիրված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ հայտարարում է «#ԱպրելուԱրվեստը» թվային ստեղծագործությունների մրցույթ՝ նվիրված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյա հոբելյանին: Մրցույթի նպատակն է երիտասարդների ուշադրությունը հրավիրել գիտական թեմաների վրա և բացահայտել նրանց ստեղծագործական ներուժը։ Մրցույթին կարող են մասնակցել 16-25 տարեկան ստեղծագործ երիտասարդներ…
Read More
«Aurore Digitali» ֆոտոմրցույթ
Սոցիալական ցանցերը և թվային տեխնոլոգիաները մեր կյանքում ծառայում են որպես գործիք՝ կապեր ստեղծելու և մեր մասին արտաքին աշխարհին պատմելու համար, թե՞ կարող են դառնալ նաև հիասթափության և կախվածության աղբյուր, խեղաթյուրել իրականության ընկալումը…
Read More