
Վերապատրաստում պրոֆեսորադասախոսական կազմի համար
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան Դուբլինի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտի հետ համատեղ նոյեմբերի 14-ին կազմակերպել էր վերապատրաստում ակադեմիայի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի համար: Վերապատրաստումն իրակնացրել է Դուբլինի ինստիտուտի դասախոս Դեյվիդ Քուինը:
Read More
«Լեհաստան. ինքնություն և սեր»
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում լեհական տաք մթնոլորտ է: Հայ ուսանողներն իրենց կտավներում ստեղծագործաբար վերարտահայտել են այն զգացողություններն ու պատկերացումները, որ ունեն Լեհաստանի, լեհ ժողովրդի և նրա մշակույթի մասին: Եվ դա արել են ջերմությամբ, չլինելով երկրում, փորձել են ընդդգծել այն հիմնական առանձնահատկությունները, որ բնորոշ են լեհական մշակույթին:
Read More
Վարպետաց դասեր՝ գերմանացի նկարիչ Հերբերտ Մայերից
Ազգային պատկերասրահում այս օրերին ընթացող գերմանացի նկարիչ Հերբերտ Մայերի ջրաներկ և գրաֆիկ աշխատանքների «Ովքեր ենք մենք» խորագրով ցուցահանդեսը մեծ արձագանք գտավ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների ու դասախոսների շրջանակում:
Read More