
Գեղագիտական և բովանդակային
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ներկայացված դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների աշխատանքները գեղեցիկ են, բովանդակային, հետաքրքրական, բազմաոճ, ակնահաճո: Ավանդական դարձած աշխատանքային այսպիսի մոտեցումը արդյունավետ է մի քանի առումով՝ դասախոսները ամենօրյա մանկավարժական աշխատանքից բացի, ուսանողին ներկայանում են որպես ստեղծագործող անհատականություններ, գեղարվեստական որոշակի մտածողության և ուղղության կրողներ։
Read More
Հայտարարություն
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հրավիրվել է համագործակցության «IAB» Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի կողմից իրականացվող «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության «Երիտասարդների Զարգացում» եռամյա ծրագրի շրջանակում։
Read More
Գեղարվեստի ակադեմիայի և ոստիկանության համագործակցության նոր եզրերը
Հայաստանի քաղաքական-հանրային կյանքում նախընթաց ամիսներին տեղի ունեցած խոշոր փոփոխություններն անխուսափելի շարունակություն են ունենալու պետական կառույցներում, հասարակական յուրաքանչյուր ոլորտում: ՀՀ ոստիկանության համակարգում առաջիկայում սպասվող կարևոր փոփոխություններից է Ճանապարհային ոստիկանության փոխարինումը Պարեկային ծառայության: Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ նպատակահարմար է նկատվել ստեղծել լայն լիազորություններով օժտված մեկ ծառայություն՝ տարբեր գործառույթներ իրականացնող նախկին մի քանի ստորաբաժանումների փոխարեն: Փոփոխություններն ուղղված են մեկ գերխնդրի՝ որակական նոր մակարդակի վրա դնելու հասարակություն-ոստիկան հարաբերությունները:
Read More