
Նկարիչների միությունում տեղի ունեցավ ՀԳՊԱ-ի շրջանավարտների ցուցահանդեսը
Նկարիչների միության 2-րդ հարկի ցուցասրահը հրաշալի առիթ էր ընձեռել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի այս տարվա շրջանավարտներին՝ կազմակերպելով նրանց դիպլոմային աշխատանքների ցուցադրությունը: Զուտ տեղի առումով բոլոր աշխատանքները հնարավոր չէր եղել ընդգրկել. ներկայացվածները հիմնականում գեղանկարչական, գրաֆիկական և կերամիկական գործեր էին, որոնք գեղարվեստական մտածողության և արտահայտչականութան բազմազանությամբ, կատարողական մակարդակով հաճելի տպավորություն թողեցին այցելուների մոտ…
Read More
Կուրսային աշխատանքների ցուցադրություն
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը տարիների ավանդույթներ ունի ձևավորած, որոնք գնալով ավելանում են, նոր երանգներ առնում։ Սա, իհարկե, ուսանողների ստեղծագործական ակտիվության արդյունքն է: Մասնավորապես, համակարգչային գրաֆիկայի բաժնի ուսանողների վերջին շրջանի հաջողությունները դրա վկայություն են՝ Խարկովի տառարվեստի միջազգային ցուցահանդեսի գլխավոր երեք մրցանակները, համատեղ ցուցահանդեսը շվեցարական Բազել քաղաքի Դիզայնի դպրոցի ուսանողների հետ, և վերջինը՝ 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողների կուրսային աշխատանքների ցուցադրությունը՝ ծավալուն, հագեցած, տարաբնույթ, թեմատիկ բազմազանությամբ…
Read More
Հայ-շվեյցարական համատեղ ծրագրի առաջին փուլը
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը օրերս հյուրընկալել էր Բազելի Դիզայնի դպրոցի մի խումբ ուսանողների և նրանց ղեկավար Միշա Լեյներին: Նրանք մեր ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի բաժնի ուսանողների հետ իրականացրել են Հայաստան-Շվեյցարիա թեմայով պաստառի դիզայն աշխատանքային նախագծի առաջին փուլը…
Read More