
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ
2024 թվականի հուլիսի 4-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հյուրընկալեց Ֆրանսիայի Մշակութային ժառանգության պահպանման ազգային ինստիտուտի տնօրեն պարոն Շարլ Պերսոնային, նույն հաստատության միջազգային հարաբերությունների պատասխանատու Լուիզ Դրոնյա-Լանդրեյին և ՀՀ ֆրանսիայի դեսպանատան մշակութային ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Կլուզոյին։
Այցի նպատակն էր Հայաստանում Ֆրանսիական դեսպանատան հովանավորության ներքո հաստատել երկկողմ համագործակցություն, որի ներքո երեք մասնագիտությունների ներդրման իրականացումը ՀԳՊԱ ուսումնական ծրագրերում։

Հայտարարություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ (ՀԳՊԱ) ՀԱՐԳԵԼԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐ
Սիրով տեղեկացնում ենք, որ Իսպանիայի Կաստելո քաղաքի արվեստի և դիզայնի համալսարանի (https://easdcastello.org/en/home-en/ ) հետ ձեռք բերված Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակներում ՀԳՊԱ-ին հատկացվել է մեկ դասախոսի փոխանակման հնարավորություն։
Բուհի այն դասախոսները, ովքեր կցանկանան մասնակցել ծրագրին և մեկշաբաթյա դասախոսությամբ հանդես գալ վերոնշյալ հաստատությունում 2024-2025 ուս․ տարվա 1-ին կիսամյակի ընթացքում, կարող են դիմել Արտաքին կապերի բաժին մինչև սույն թվականի հուլիսի 8-ը ներառյալ։
Ծրագրին մասնակցելու համար կարևոր նախապայման են՝
- B1-B2 մակարդակին համապատասխան անգլերեն լեզվի իմացությունը
- դիզայնի ոլորտին վերաբերող առարկայի դասավանդումը
Հարգանքով՝ Արտաքին կապերի բաժին
Read More
«ԷՐԱԶՄՈՒՍ+ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Կիրառական արվեստ մասնագիտության դեկորատիվ կիրառական արվեստ կրթական ծրագրի բակալավրի 2-րդ կուրսի ուսանողուհի Ալիսա Աստվածատրյանը և կերպարվեստ մասնագիտության քանդակագործություն կրթական ծրագրի բակալավրի 2-րդ կուրսի ուսանող Արայիկ Մարգարյանը 2023-2024 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակը անց են կացրել Ռումինիայի Կլուժ-Նապոկա ք․-ի Արվեստի և դիզայնի համալսարանում:
Ստորև ներկայացնում ենք վերջիններիս տպավորությունները տվյալ համալսարանից, երկրից և, առհասարակ, այնտեղ անցկացրած կիսամյակից
«ԷՐԱԶՄՈՒՍ+ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ճամփորդությունը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաք մեծ տպավորություն է թողել իմ վրա։ Խեցեգործության ֆակուլտետի ուսումնական ծրագիրը շատ տարբերվում էր մեր Ակադեմիայի ծրագրից` նրանք չունեին հստակ դասացուցակ, դասերը անցնում էին դասընթացների (workshop) տեսքով։ Ըստ իս, դա ընդարձակում է ստեղծագործական միտքը, թույլ է տալիս ավարտական կետի հասցնել գործը յուրաքանչյուր փուլում։
Հետաքրքիր էր ուսումնասիրել մի երկրի մշակույթ, որի մասին քիչ տեղեկություններ ունեի, խորանալ Ռումինիայի արվեստի և հարուստ պատմության մեջ։
Տեղացի և այլ Էրազմուս+ ուսանողների հետ շփումը և գիտելիքներով փոխանակումը ընդլայնեցին իմ մտահորիզոնը: Շատ հետաքրքիր էր ընկերներ ձեռք բերել աշխարհի տարբեր ծայրերից, ինչպես նաև թեթևակի ծանոթանալ նաև նրանց մշակույթի հետ»։
Ալիսա Աստվածատրյան
«Իմ ճամփորդությունը դեպի Կլուժ-Նապոկա, Ռումինիա, անմոռանալի փորձ էր: Կլուժ-Նապոկայի Արվեստի և դիզայնի համալսարանում սովորելը և՛ ոգեշնչող, և՛ հարստացնող էր: Համալսարանի կենսունակ համայնքը և դասախոսները ստեղծեցին խթանող միջավայր, որտեղ ես հնարավորություն ունեցա սովորել և իրականացնել իմ բոլոր մտահղացումները: Բացի քանդակագործությունից ես նաև հնարավորություն ունեցա այնտեղ ուսումնասիրել խեցեգործություն։ Այն շատ ոգեշնչող էր և տպավորիչ, քանի որ այն զարգացրեց և բարելավեց իմ մասնագիտական գիտելիքները։
Այնտեղ գտնվելու ընթացքում ես խորասուզվեցի ռումինական մշակույթի մեջ, ուսումնասիրեցի Կլուժ-Նապոկա գեղեցիկ քաղաքը և բազում այլ քաղաքներ Ռումինիայում։ Լավագույն արդյուքներից մեկը թերևս հարատև ընկերական հարաբերություններ հաստատելն էր աշխարհի տարբեր երկրներից ժամանած ընկերների հետ: Դե իսկ քաղաքի պատմական հմայքի և ժամանակակից աշխուժության միաձուլումն ամեն օրն արկածային էր դարձնում։
Ես, իհարկե, խորհուրդ եմ տալիս այս փորձը բոլորին։ Դա աճի, սովորելու և ուսումնասիրելու ճանապարհորդություն է, որը ես միշտ կհիշեմ:»