
Սումի-է գեղանկարչության վարպետության դաս ՀԳՊԱ-ում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հայ-ճապոնական «Հիկարի» կրթամշակութային կենտրոնի համագործակցությամբ արդեն չորրորդ տարին է, ինչ ուսանողների և հյուրերի համար անց է կացնում ճապոնական մշակույթի օրեր՝ իր հարկի ներքո ստեղծելով ճապոնական մշակույթին բնորոշ էկզոտիկ մթնոլորտ: Ավանդույթի վերածվող այս միջոցառումըսովորաբար գարնան սկզբում կամ ձմռան վերջում է կազմակերպվում, և այս ընտրությունը պատահական չէ: Հենց մարտի վերջերից է Ճապոնիայում սկսվում այս երկրի խորհրդանիշ սակուրայի ծաղկման ժամանակը, ողջ երկիրը վերածելով ճերմակավարդագույն շղարշե, բուրավետ ծաղկանոցի: Եվ ահա այս միջոցառումը հեռավորության վրա մեզ կամրջում է ճապոնական բնության այս հրաշքի և մշակույթի հետ մի ժողովրդի, որ անմիջականորեն գալիս է, ուղղակիորեն սնվում է բնությունից, շարժվում նրա օրենքներով, դասերով…
Read More
«Արդյունաբերական դիզայն» ՄԿԾ-ն ներկայացվեց պրոֆեսորադասախոսական կազմին և միջազգային գործընկերներին
«Արդյունաբերական դիզայն» մասնագիտության կրթական ծրագրի վերանայման աշխատանքային խումբը, ամփոփելով նախորդ տարում կրթական ծրագրի մշակման աշխատանքները, կրթական ծրագրի նախնական տարբերակը ներկայացրեց Դիզայնի պրոֆեսորադասախոսական կազմին, ինչպես նաև ՀԳՊԱ-ում գտնվող Իռլանդիայի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտի ներկայացուցիչներին…
Read More
Ուսանողական հաշվետու ցուցահանդես ՀԳՊԱ-ում
Ուսանողական հաշվետու ցուցահանդեսները ուսումնական որոշակի ընթացքի, դասախոսական աշխատանքի արդյունքի ներկայացումն է՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում արդեն ավանդույթ դարձած: Այս օրերին «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը ներկայացնում է Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ձմեռային քննաշրջանի առաջին կիսամյակի աշխատանքները…
Read More