
Ապակու և խեցեգործության գաղտնի աշխարհը կբացի իր գաղտնիքները
Բելառուսի պետական տեխնոլոգիական համալսարանը կազմակերպում է ամառային դպրոց “Тайный мир стекла и керамики” խորագրով, որը տեղի կունենա Մինսկում հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 1-ը․․․
Read More
«Ժամանակ» քանդակային ինստալացիա
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի բակում երեկվա քանդակի կոնցեպտուալ ինստալացիան կրում էր «Ժամանակ» խորագիրը։ Ինստալացիայի համար ընտրված էր ճիշտ կեսօրը՝ արևի դիրքի հետ կապված։ Արևային ժամացույցի համանմանությամբ տարածական պատկեր ստանալու համար ընտրվել էր այսպիսի լուծում․ կենտրոնում տեղադրվել էր կլոր մակերեսով բարձր սեղան, ապա շառավղի հեռավորությամբ ստացված շրջանագծային հավասարաչափ 12 կետերում շարված եռոտանի նույնաչափ հարմարանքի վրա տեղադրել էին դեռևս սկզբնական նյութի վրա աշխատված քանդակային գործեր։ Մասնակցում էին քանդակի բաժնի 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները…
Read More
Կլուժ-Նապոկայի Արվեստի և դիզայնի համալսարանի դասախոս Վլադ Տոկան ՀԳՊԱ-ում հանդես կգա դասախոսությամբ
Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի Արվեստի և դիզայնի համալսարանի հետ կնքած «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հյուրընկալելու է վերոնշյալ համալսարանի դասախոս, արվեստաբանության դոկտոր պրոֆեսոր Վլադ Տոկային, որը ՀԳՊԱ-ում հանդես է գալու դասախոսությամբ…
Read More