
«Միասին ընդդեմ կոռուպցիայի» հակակոռուպցիոն սոցիալական գովազդի միջազգային երիտասարդական մրցույթին մասնակցելու հրավեր
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից անցկացվում է «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով սոցիալական հակակոռուպցիոն գովազդի միջազգային երիտասարդական մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր երկրների, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության 14-ից 35 տարեկան քաղաքացիները…
Read More
Եվրոպական ժառանգության օրեր 2021
Հարգելի դասախոսներ և ուսանողներ, Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում` 2021 թվականի սեպտեմբերի 18-ին և 19 -ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը միավորվում են Էրեբունու և Մեծամորի թանգարանների հետ` հանրությանը ցուցադրելու հայկական ժառանգության հարստությունը…
Read More
Դասախոսություն ՀԳՊԱ-ի դահլիճում` նվիրված Դանթե Ալիգիերիի մահվան 700-րդ տարելիցին
Իտալական վերածննդի մեծագույն մտածող, բանաստեղծ, փիլիսոփա Դանթե Ալիգիերիի մահվան 700-րդ տարին սեպտեմբերի 14-ին է։ Նրա ապրած ժամանակաշրջանում՝ ուշ միջնադարում պոեզիայի, գրականության լեզուն եղել է լատիներենը՝ հասանելի ընթերցողական սահմանափակ շերտի՝ ուսյալ մարդկանց և հարուստ խավին։ Իր աշխատություններից մեկում («De vulgari eloquentia») Դանթեն հանդես է եկել գրականության մեջ մայրենի լեզվի կիրառման օգտին և դա իրականացրել իր ստեղծագործություններում՝ նույնիսկ բարբառների գործածումով։ Նրան հետագայում հետևել են իտալացի այլ գրողներ նույնպես։ Այսով՝ Դանթեի դերը Իտալիայում նշանակալից է դառնում նաև ազգային լեզվի ձևավորման գործում։ Նրա ամենանշանավոր գրական երկը՝ «Աստվածային կատակերգությունը», համաշխարհային գրականության գլուխգործոցներից է, բնականաբար և` հանրահռչակված աշխարհով մեկ…
Read More