
Ցուցահանդեսային շարունակություն՝ «2+2»
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում երեկ այսպես ասած ցուցահանդեսային շարունակություն էր՝ Համակարգչային գրաֆիկայի չորս ուսանողուհիներ Դիանա Հարությունյանի, Սյուզաննա Բարսեղյանի, Միլենա Տերունյանի, Անի Սարգսյանի աշխատանքների, «2+2» խորագրով…
Read More
Դիպլոմային աշխատանքների ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան անցյալի ավանդույթներին վերջին տասնամյակներում ավելացնելով նորերը, ոչ միայն հարստացնում է իր պատմությունը, նաև ուսանող-դասախոսներին պարգևում է թե՛ հաճելիության, թե՛ գնահատման-արժեվորման այնքան անհրաժեշտ զգացումներ, պահեր։ Լավագույն ավանդույթներից են ուսանողների տարեվերջյան ամփոփիչ ցուցահանդեսները ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» հյուրընկալ ցուցասրահում, շատ կարևոր է ավարտական կուրսերի դիպլոմային աշխատանքների միասնական ցուցադրությունը, որն ինչպես անցած անգամ, այս տարի ևս բացվեց Հայաստանի նկարիչների միության Արա Սարգսյանի անվան ցուցասրահում․ լավագույն գործերի ընտրությամբ՝ գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակի, խեցեգործության բաժինների շրջանավարտների։ Համակարգչային գրաֆիկա, դիզայն, հագուստի մոդելավորում, գորգագործություն բաժինների ավարտական դիպլոմային աշխատանքները էլեկտրոնային տարբերակով են ներկայացվել քննական հանձնաժողովին․ դրանք ցուցադրության չեն ներկայացվել տեխնիկական պատճառներով…
Read More
Լույս է տեսել «Տարեգրքի» նոր համարը
Լույս է տեսել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Տարեգիրք» պարբերական հանդեսի նոր՝ 2021-ի երկրորդ համարը։ Հրատարակությունն ընդգրկում է Արմինե Գաբրիելյանի, Հայկուշ Սահակյանի, Տաթևիկ Հարթենյանի, Ժոու Շուհանի, Օֆելյա Ազիզյանի, Ռուզաննա Միքայելյանի, Ալվինա Մանուչարյանի, Գայանե Պողոսյանի արվեստագիտական հետազոտությունները, Վահե Թորոսյանի, Սվետլանա Արզումանյանի, Իննա Իլյիչովայի հումանիտար հետազոտությունները, Հակոբ Սիմոնյանի, Մարգար Հմայակյանի, Նունե Մինասյանի ուսումնամեթոդական հետազոտությունները։ Շնորհավորում ենք հեղինակներին…
Read More