
Մեկնարկում է Աքսելերատոր 28 ծրագիրը
Հարգելի ուսանողներ, Հայաստանում ֆրանսիական համալսարանը մեկնարկում է Աքսելերատոր 28 ծրագիրը՝ նպատակ ունենալով օժանդակել բիզնեսի ստեղծմանը, Հայաստանում խթանել ձեռնարկատիրությունը…
Read More
Աննա Կուշտրա. «Այստեղ ես ինձ ավելի ապահով եմ զգում, քան որևէ այլ վայրում»
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում 2-օրյա դասախոսությամբ հանդես եկավ Կրակովի Յան Մատեյկոյի անվան գեղարվեստի ակադեմիայիդասախոս Աննա Կուշտրան, որի հետ ՀԳՊԱ-ն արդեն հինգ տարի համագործակցում է Էրազմուս+ ծրագրի շրջանակներում։ Այցի ընթացքում նախատեսված չէր սեմինար-վորքշոփի անցկացումը, սակայն տեսնելով ուսանողների հետաքրքրությունն ու ոգևորությունը՝ վերջինս իր 2-րդ օրվա դասախոսությունն ամփոփեց վորքշոփի տեսքով…
Read More
Գունային հարմոնիա և սեր
«Այս ամենը, այս ցուցահանդեսը չէր լինի, եթե պետություն, պետականություն չունենայինք․ մենք պարտական ենք ու փառք Աստծո, որ պետականություն ունենք և այդ պետականությունը պետք է փայփայենք»։ Հայաստանի համար հերթական դժվարագույն շրջանում, երբ վտանգն արտաքին անմիջական է, անվտանգությունը խարխուլ, երբ երկու տարի է ընդամենը մարդկային ու տարածքային թանկ կորուստներից մեզ բաժանում, ու վերքը թարմ է, և մենք նորից կանգնած ենք աղետի առաջ, այս խոսքերը, որ ասաց Արամ Իսաբեկյանը երեկ Նկարիչների միության սրահում իր ծննդյան 70-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը, թանկ և կարևոր են այնքան, որ առանձնացրեցի և ուզեցի սկսել հոդվածն այդ բառերով…
Read More