
Ծիծեռնակները, արագիլները և օձերը սահմանների ու սահմանափակումների մասին չեն մտածում :(:
Աշխատարան Մարին Ֆրոլիժեի հետ
www.marinefroeliger.fr
@marine_froeliger
Վայրը՝ գյուղ Արաքս, Արմավիրի մարզ
Ամսաթիվ ՝ Սեպտեմբերի 19-21
Մասնակցությունն անվճար է
Գիշերակացն ապահովում է ծրագիրը
Տեղափոխման և օրապահիկի ծախսերը հոգում է Ակադեմիան
Լեզուն՝ անգլերեն
ՀԳՊԱ-ից ընտրվելու է 2-3 ուսանող
Սիրելի ՀԳՊԱ ուսանողներ,
Հրավիրում ենք մասնակցելու եռօրյա աշխատարանի՝ սեպտեմբերի 19-21-ը, որն անցկացվելու է
Արմավիրի մարզի սահմանամերձ Արաքս գյուղում, Մարին Ֆրոլիժեի (Marine Froeliger) հետ։
Սահմանները պատնեշում են մարդկանց գիտակցությունը, սահմանափակում ազատ տեղաշարժն ու հաղորդակցությունը, սակայն պետությունների միջև գոյություն ունեցող սահմանների գաղափարն անհաղորդ է թռչուններին և սողուններին։ Աշխատարանը նպատակ ունի ուսումնասիրել սահմանամերձ այս գոտում բնության ձայները, լսել և ձայնագրել թռչուններին ու այլ կենդանատեսակներին ձայնագրման տարբեր սարքերի միջոցով։
Մասնակիցները կհանդիպեն նաև տեղաբնակների հետ և հարցազրույցներով կփորձեն հասկանալ նրանց ընկալումն ու կապը հողի և Արարատի հետ՝ նրանց համայնապատկերում այս կարևոր խորհրդանիշի: Ձայնագրման աշխատանքները հնարավորություն կտան կիսվել փորձառություններով և մասնակցել Մարին Ֆրոլիժեի վիդեո-ձայնային ինստալացիայի նախագծին: Երեք օրվա ընթացքում մասնակիցները կարող են փորձարկել նաև իրենց հետաքրքրող մեդիաները՝ վիդեո, գծանկար, ձայն և այլն (կարող են իրենց հետ վերցնել նաև իրենց սարքավորումները և համակարգիչը): Աշխատարանի ավարտին տեղի կունենա ցուցադրություն և քննարկում, որի ընթացքում մասնակիցները կկիսվեն համատեղ փորձառություններով:
Ով է Մարին Ֆրոլիժեն՝
Մարին Ֆրոլիժեն (ծնվ. 1987 թ.) մուլտիմեդիա արվեստագետ է և դասախոս, ստեղծագործում և
աշխատում է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի Բարձրագույն արվեստի դպրոցում (HEAR), որտեղ նաև մշակել է միջդիսցիպլինար դասընթաց՝ «կիսելով ուշադրություններ» խորագրով, ինչպես նաև հիմնել է ֆեմինիստական քննարկումների հարթակ։
Նրա աշխատանքները ներկայացվել են տարբեր միջազգային արվեստային միջավայրերում՝ Հայաստանում, Մարոկկոյում, Պաղեստինում, Լյուքսեմբուրգում, Չինաստանում և Ֆրանսիայում։ Նա արժանացել է մի շարք մրցանակների, ուշադրություն է դարձնում ձայնային էկոլոգիային, դաշտային
ուսումնասիրություններին և համագործակցային գործընթացներին։
Ինչպես դիմել:
Ուղարկեք ձեր ստեղծագործությունների պորտֆոլիոն, մոտիվացիոն նամակ և
անձնագրի պատճենը՝ international_dep@safa.am էլ-հասցեին մինչև
սեպտեմբերի 10-ը:
Աշխատարանը համագործակցային է և ընթանալու է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների հետ համատեղ։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՔՈԼԵՋԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ


2025/2026թ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ 2-ՐԴ ԿՈՒՐՍՈՒՄ ՈՒՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՈՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը` ՔՈԼԵՋԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ:
ՀԱՎԱԿՆՈՐԴԸ ԲՈՒՀ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
- ԴԻՄՈՒՄ` ՈՒՂՂՎԱԾ ՌԵԿՏՈՐԻՆ
- ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ` ԴԻՊԼՈՄԸ ԵՎ ԴՐԱ ՆԵՐԴԻՐԸ
- ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԵՆԸ
- ՉՈՐՍ ԼՈՒՍԱՆԿԱՐ (3×4 ՉԱՓՍԻ)
- ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂՓԱՍՏԱԹՂԹԻ ՊԱՏՃԵՆ
(ԱՆՁՆԱԳՐԻ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ԿԱՄ ԾՆՆԴՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՄԻՆՉԵՎ 16 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ՀԱՄԱՐ, ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿ, ԿԱՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ, ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ)
- ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿ ԿԱՄ ԿՑԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՊԱՏՃԵՆ (ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՑ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է, ԵԹԵ ԱՌԿԱ Է ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ, ԿԱՄ ՉԶՈՐԱԿՈՉՎԵԼՈՒ ՊԱՏՃԱՌ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՆՇՈՒՄԸ, ԻՍԿ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑԻՑ` ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՇՈՒՄԸ)
- ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ (ԴՐԱՆՑ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ)
Ընդունելությունը կազմակերպվում է հետևյալ մասնագիտությունների գծով՝
ՀԳՊԱ
1. Դիզայն «Հագուստի Մոդելավորում» – 9 տեղ
2. Կերպարվեստ «Գեղանկարչություն» – 6 տեղ
3. Կերպարվեստ «Գրաֆիկա» – 6 տեղ
4. Կերպարվեստ «Քանդակագործություն» – 2 տեղ
5. Կիրառական արվեստ « Դեկորատիվ կիրառական արվեստ » – 4 տեղ
ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղ
1. Դիզայն «Հագուստի Մոդելավորում» – 3 տեղ
2. Կերպարվեստ «Գեղանկարչություն» – 2 տեղ
3. Կերպարվեստ «Գրաֆիկա» – 2 տեղ
4. Կերպարվեստ «Քանդակագործություն» – 1 տեղ
5. Կիրառական արվեստ « Դեկորատիվ կիրառական արվեստ » – 1 տեղ
ՀԳՊԱ Դիլիջանի ստորաբաժանում
1. Կիրառական արվեստ « Դեկորատիվ կիրառական արվեստ » – 2 տեղ
Read MoreՎերապատրաստման հնարավորություն ՀԳՊԱ ուսանողների, դասախոսների և վարչակազմի համար

Ուրախ ենք տեղեկացնել, որ սույն թվականի հունիսի 27-ից հուլիսի 2-ը ներառյալ ՀԳՊԱ-ում անց են
կացվելու վերապատրաստումների հերթական շարքը հետևյալ ուղղություններով՝
«Ստեղծարար մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ»,
«Հուզական և սոցիալական ինտելեկտ»,
«Առաջնահերթություններ սահմանելու և որոշումներ կայացնելու հմտություններ»
«Մեդիա և թվային գրագիտության հմտություններ»
Վերապատրաստման ընթացքում կներկայացվեն նշված թեմաների ուղղությամբ ժամանակակից
ընկալումները և մոտեցումները, միջազգային լավագույն փորձը, կքննարկվեն առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները:
Վերապատրաստմանը մասնակցելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով և գրանցվել՝
https://forms.gle/HsDqd6dNP7VinP6cA
Վերապատրաստման դասընթացների ժամանակացույցը`
Դուք կարող եք գրանցվել սեմինարներից յուրաքանչյուրին կամ բոլորին միասին:
Գրանցումը բաց է մինչև սույն թվականի հունիսի 27-ը:
Սեմինարների օրակարգը և այլ մանրամասներ կներկայացված են կից:
Սեմինարները կազմակերպվում և անցկացվում են Էրազմուս+ “DeSIRe” դրամաշնորհային ծրագրի
շրջանակում՝ կիրառելով Լապենրանտայի տեխնոլոգիական համալսարանի (Ֆինլանդիա) ներկայացված փորձն ու աշխատանքային նյութերը: