
«Զգայուն մակերեսներ»
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում օրերս բացված «Զգայուն մակերեսներ» խորագրով ցուցահանդեսը Կանադայում և Ֆրանսիայում ապրող մեր հայրենակիցներ Ջորջ Կասսաբյանի և Տիգրան Դադերյանի գեղանկարչական գործերի մի մաս է ներկայացնում: Ցուցահանդեսի նախաձեռնությունը և կազմակերպումը Ջորջ Կասսաբյանինն է: Դադերյանի մեկ այլ ցուցահանդես՝ գրաֆիկական աշխատանքների, նա այստեղ կազմակերպել էր այս տարվա մարտի կեսերին, իսկ իր քանդակային գործերի ցուցադրությունն անցած տարվա մեջ կայացավ…
Read More
Կոմիտասյան շաբաթը «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում
Երևանի պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ սկսված արվեստի բուհերի համագործակցության ծրագրի հիմնական նպատակը արվեստագետ ուսանողների միջև հետաքրքրությունների ընդհանուր դաշտ ստեղծելն է, որն իր շուրջը կհամախմբի նրանց, կնպաստի մերձեցմանը: Այս մասին տեղեկացրեց կոնսերվատորիայի որակի ապահովման բաժնի ղեկավար Նարինե Ավետիսյանը։ Նա նշեց, որ սա առաջին հանգրվանն է, գարնանը այն կշարունակվի ավելի ակտիվորեն, հորդորեց ուսանողներին ոչ միայն մասնակից լինել, այլև՝ նախաձեռնող: Կոմիտասի 150-ամյա հոբելյանը լավագույն առիթը եղավ նման մտահղացման…
Read More
Արա Հովհաննիսյանի ճանաչելի և վերացական իրականությունները
Արվեստագետի ձեռագրի ինքնատիպությունը մատնում է նրա ներքին որոնումների ուղղվածությունը: Այդ ձեռագիրը ստեղծագործական ընթացքի մեջ փոփոխության ենթարկող արվեստագետը իր համար կարևոր խնդիր է լուծում. որքանո՞վ են ժամանակի զարագացումներին ադապտացվում իր ընկալումներն ու մոտեցումները, ինչպիսի՞ն է արձագանքը նորարարությունների հանդեպ և դրանք բացահայտելու իր կարողականությունը: Խոսքը անբովանդակ ֆորմալիզմի մասին չէ, այլ կյանքի թելադրանքով արվեստի մեջ կատարվող բնականոն զարգացումների…
Read More