Հրատարակվում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գիտխորհրդի որոշմամբ
ISSN 1829-4278
© Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Հասցե՝ Երևան, Իսահակյան 36, 4-րդ հարկ
Հեռ.՝ (+37410) 56 07 86
էլ․ փոստ` zaruhyhakobyan@gmail.com

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ «ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան համատեղ նախագծեր իրականացնելու նպատակով, սույն թվականի հոկտեմբերի 14-ին համագործակցության հուշագիր կնքեց «ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ» ՍՊ ընկերության հետ: Կարևորելով ուսանողների ներգրավումն իրական նախագծերում՝ Ակադեմիան շարունակում է ընդլայնել փոխգործակցությունն արտաքին կազմակերպությունների հետ: Այս համագործակցության շրջանակում նախատեսվում են մի շարք իրական նախագծեր «Համակարգչային գրաֆիկա. գրաֆիկական դիզայն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ: