ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՔՈԼԵՋԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ


2025/2026թ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ 2-ՐԴ ԿՈՒՐՍՈՒՄ ՈՒՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՈՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը` ՔՈԼԵՋԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ:
ՀԱՎԱԿՆՈՐԴԸ ԲՈՒՀ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
- ԴԻՄՈՒՄ` ՈՒՂՂՎԱԾ ՌԵԿՏՈՐԻՆ
- ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ` ԴԻՊԼՈՄԸ ԵՎ ԴՐԱ ՆԵՐԴԻՐԸ
- ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԵՆԸ
- ՉՈՐՍ ԼՈՒՍԱՆԿԱՐ (3×4 ՉԱՓՍԻ)
- ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂՓԱՍՏԱԹՂԹԻ ՊԱՏՃԵՆ
(ԱՆՁՆԱԳՐԻ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ԿԱՄ ԾՆՆԴՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՄԻՆՉԵՎ 16 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ՀԱՄԱՐ, ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿ, ԿԱՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ, ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ)
- ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿ ԿԱՄ ԿՑԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՊԱՏՃԵՆ (ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՑ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է, ԵԹԵ ԱՌԿԱ Է ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ, ԿԱՄ ՉԶՈՐԱԿՈՉՎԵԼՈՒ ՊԱՏՃԱՌ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՆՇՈՒՄԸ, ԻՍԿ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑԻՑ` ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՇՈՒՄԸ)
- ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ (ԴՐԱՆՑ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ)
Ընդունելությունը կազմակերպվում է հետևյալ մասնագիտությունների գծով՝
ՀԳՊԱ
1. Դիզայն «Հագուստի Մոդելավորում» – 9 տեղ
2. Կերպարվեստ «Գեղանկարչություն» – 6 տեղ
3. Կերպարվեստ «Գրաֆիկա» – 6 տեղ
4. Կերպարվեստ «Քանդակագործություն» – 2 տեղ
5. Կիրառական արվեստ « Դեկորատիվ կիրառական արվեստ » – 4 տեղ
ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղ
1. Դիզայն «Հագուստի Մոդելավորում» – 3 տեղ
2. Կերպարվեստ «Գեղանկարչություն» – 2 տեղ
3. Կերպարվեստ «Գրաֆիկա» – 2 տեղ
4. Կերպարվեստ «Քանդակագործություն» – 1 տեղ
5. Կիրառական արվեստ « Դեկորատիվ կիրառական արվեստ » – 1 տեղ
ՀԳՊԱ Դիլիջանի ստորաբաժանում
1. Կիրառական արվեստ « Դեկորատիվ կիրառական արվեստ » – 2 տեղ
Read MoreՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության քննությունների ժամանակացույց
Սիրելի դիմորդներ,
Ստորև կարող եք գտնել 2025-2026 ուս. տարվա ընդունելության քննությունների ժամանակացույցը Երևանի և Գյումրու համար։
2025/2026 ՈւՍ. ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
📣 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սկսվել է ՀԳՊԱ 2025–2026 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը։
📄 Ընդունելության կարգի, ընդունելության տեղերի քանակի և ուսման վարձվճարները մասին ամբողջական տեղեկատվությունը կարող եք գտնել ստորև։
Հարցերի դեպքում կարող եք դիմել՝
📍 ՀԳՊԱ Ուսումնական վարչություն
📞 Հեռախոսահամար՝ 010 54 27 06
📧 Էլ. հասցե՝ registrar.hgpa@gmail.com
📌 Խնդրում ենք բոլոր դիմորդներին ուշադիր ծանոթանալ ընթացակարգին և ներկայացնել փաստաթղթերը սահմանված ժամկետներում։
#ՀԳՊԱ #Մագիստրատուրա2025 #Ընդունելություն #Կրթություն #ՀայաստանիԳեղարվեստիՊետականԱկադեմիա




