
Վան Գոգի տուն-թանգարանին բացառիկ կտավ են նվիրել
Հոլանդիայի Դրենտ քաղաքում գտնվող Վան Գոգի տուն-թանգարանը, ուր նկարիչն ապրել է 1883-ին, նվիրատվություն է ստացել հավանաբար նրա վրձնին պատկանող կտավներից մեկը։ Ինչպես հաղորդում է «RTV Drenthe» հեռուստաալիքը, կտավը թանգարանին է նվիրել Հաագայի 92-ամյա մի բնակչուհի… Read More
ՀԳՊԱ ուսանողները՝ «Global Game Jam Armenia 2019»-ի հաղթողներ
Հունվարի 25-27-ին Երևանում անց է կացվել «Global Game Jam Armenia 2019» խաղերի հաքաթոնը, որն այս տարի կազմակերպվել էր արդեն երրորդ անգամ: «Noor Games» ընկերության և Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի կազմակերպած 48-ժամյա այս մրցույթին մասնակցել է 103 երիտասարդ։ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի սաները փայլուն ներկայացել են հաքաթոնին․․․ Read More
Թուրինում ներկայացնում են XX դարի իտալական արվեստը
«100% Իտալիա. 100 տարվա գլուգործոցները» նախագիծը բացառիկ է իր ժամանակային ընդգրկմամբ՝ 1915-ից, երբ Իտալիան Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից էր, իսկ ֆուտուրիստները կոչ էին անում այրել գրադարաններն ու թանգարանները, մինչև մեր օրերը։ 630 նմուշ պարունակող ցուցահանդեսն անցնում է Թուրինի և մերձակա Բիելլա և Վերչելլի քաղաքների յոթ հարթակներում․․․ Read More
ՀԳՊԱ ուսանողուհիները պարգևատրվել են դատախազության հուշամեդալներով
«Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական մրցույթում «Լավագույն պաստառ» անվանակարգում հաղթող ճանաչվելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը «Հայաստանի Հանրապետության Դատախազություն» հուշամեդալով պարգևատրել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողուհիներին․․․ Read More
Տրետյակովյան պատկերասրահից առևանգել են Արխիպ Կուինջիի կտավը
Հունվարի 27-ին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահից առևանգել են Արխիպ Կուինջիի «Այ Պետրի. Ղրիմ» կտավը։ Ականատեսները վկայում են, որ գողը՝ ներկայանալով որպես թանգարանի աշխատակից, բազմաթիվ այցելուների աչքերի առջև հանել է կտավը շրջանակի մեջից և հեռացել… Read More
Հայտարարություն
Սույն թվականի հունվարի 29-ին, ժամը 13։00-ին՝ Հայկական պետական տնտեսագիտական համալսարանում տեղի կունենա «Профессия инвестиционного аналитика: особенности работы и карьерные возможности» խորագրով վարպետության դասը․․․ Read More