Թափուր հաստիք – Ուսումնագիտական գծով պրոռեկտորի գործավար
Պաշտոնի նկարագիր
Պրոռեկտորի գործավարը ապահովում է ուսումնագիտական գծով պրոռեկտորի գրասենյակի կազմակերպչական և վարչական աշխատանքների արդյունավետ իրականացումը՝ աջակցելով Ակադեմիական գործընթացների համակարգմանը և հաղորդակցությանը։
Հիմնական պարտականություններ
- Պրոռեկտորի օրակարգի պլանավորում, հանդիպումների և աշխատանքային գործընթացների համակարգում
- Նամակագրության, պաշտոնական գրությունների և փաստաթղթաշրջանառության կազմակերպում
- Ներքին և արտաքին հաղորդակցության ապահովում (ամբիոններ, վարչական ստորաբաժանումներ, գործընկերներ)
- Հանդիպումների, նիստերի և քննարկումների կազմակերպում և արձանագրությունների վարում
- Փաստաթղթերի թվայնացում, արխիվացում և կառավարման համակարգում
- Տեղեկատվության հավաքագրում և ներկայացում ղեկավարությանը
Պահանջվող հմտություններ և որակավորումներ
- Բարձրագույն կրթություն
- Հայերենի գերազանց գրավոր և բանավոր իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է
- Ժամանակակից թվային գործիքների (Google Workspace, MS Office և այլն) լավ տիրապետում
- Կազմակերպչական բարձր հմտություններ և բազմաբնույթ առաջադրանքների կառավարում
- Նախաձեռնողականություն, պատասխանատվություն և արագ կողմնորոշվելու կարողություն
- Բարձր հաղորդակցական և միջանձնային հմտություններ
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) hr@fineart.ac.am էլ. հասցեին։




