Պետության կողմից ուսման վարձի փոխհատուցման նպատակով փաստաթղթերի ընդունում
Հարգելի ուսանողներ, խնդրում ենք սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ուսումնական մաս ներկայացնել ձեր կարգավիճակը հաստատող փաստաթղթերը պետության կողմից ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատոցում ստանալու համար։
Փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ խմբերի ուսանողներին՝
ա. Սոցիալապես անապահով ընտանիքներից ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցում
Անհրաժեշտ փաստաթղթեր՝ տեղեկանք սոցիալական աջակցության տարածքային գործակալությունից սոցիալապես անապահով ընտանիքների համակարգում հաշվառված լինելու մասին՝ անապահովության միավորի և ընտանիքի սոցիալական անձնագրի համարի նշումով։
բ. Երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող բակալավրի կրթական ծրագրով սովորող ուսանողների ուսման վարձի փոխհատուցում
Անհրաժեշտ փաստաթղթեր՝ երեխաների ծննդյան վկայականների պատճեները։
գ. Սոցիալական աջակցություն ստացող համայնքներից ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցում
Անհրաժեշտ փաստաթղթեր՝ տեղեկանք տվյալ համայնքում հաշվառված և վերջին 5 տարիների ընթացքում տվյալ համայնքում մշտապես բնակվելու մասին։ Ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար ուսանողը պետք է նաև ավարտած լինի տվյալ
համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունը /ստուգվում է ատեստատով/։
Սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկը ներկայացված է ՀՀ Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման մեջ
դ. Մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցում
Անհրաժեշտ փաստաթղթեր՝ զինգրքույկի կամ տեղեկանքի պատճեն՝ մարտական գործողություններին մասնակցելու մասին տեղեկատվությամբ։
Read MoreԲՈՒՀԻՑ ԲՈՒՀ ԵՎ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 15-ը:
ա. Բուհից բուհ տեղափոխության համար անհրաժեշտ քայլեր և տեղեկատվություն։
- Գրել դիմում ուղղված Ձեր բուհի ռեկտորին այլ բուհ տեղափոխության համար ակադեմիական տեղեկանք տրամադրելու վերաբերյալ
- Գրել դիմում ուղղված ՀԳՊԱ ռեկտորին տեղափոխություն իրականացնելու վերաբերյալ
ԿԱՐԵՎՈՐ – չի թույլատրվում տեղափոխություն I և IV կուրսերում
բ. Ներբուհական տեղափոխության համար անհրաժեշտ քայլեր և տեղեկատվություն։
- Գրել դիմում ուղղված ՀԳՊԱ ռեկտորին տեղափոխություն իրականացնելու վերաբերյալ
գ. Ուսանողական իրավունքների վերականգման համար անհրաժեշտ քայլեր և տեղեկատվություն
- Գրել դիմում ուղղված ՀԳՊԱ ռեկտորին ուսանողական իրավունքները վերականգնելու վերաբերյալ
ԿԱՐԵՎՈՐ – թույլատրվում է I կուրսի երկրորդ կիսամյակից
Դիմումները և համապատասխան փաստաթղթերը պետք է ներկայացնել ուս. գործընթացի կազմակերպման բաժին, հեռ. ՝ 010.54.27.06
Read More