ԲՈՒՀԻՑ ԲՈՒՀ ԵՎ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 15-ը:
ա. Բուհից բուհ տեղափոխության համար անհրաժեշտ քայլեր և տեղեկատվություն։
- Գրել դիմում ուղղված Ձեր բուհի ռեկտորին այլ բուհ տեղափոխության համար ակադեմիական տեղեկանք տրամադրելու վերաբերյալ
- Գրել դիմում ուղղված ՀԳՊԱ ռեկտորին տեղափոխություն իրականացնելու վերաբերյալ
ԿԱՐԵՎՈՐ – չի թույլատրվում տեղափոխություն I և IV կուրսերում
բ. Ներբուհական տեղափոխության համար անհրաժեշտ քայլեր և տեղեկատվություն։
- Գրել դիմում ուղղված ՀԳՊԱ ռեկտորին տեղափոխություն իրականացնելու վերաբերյալ
գ. Ուսանողական իրավունքների վերականգման համար անհրաժեշտ քայլեր և տեղեկատվություն
- Գրել դիմում ուղղված ՀԳՊԱ ռեկտորին ուսանողական իրավունքները վերականգնելու վերաբերյալ
ԿԱՐԵՎՈՐ – թույլատրվում է I կուրսի երկրորդ կիսամյակից
Դիմումները և համապատասխան փաստաթղթերը պետք է ներկայացնել ուս. գործընթացի կազմակերպման բաժին, հեռ. ՝ 010.54.27.06