Աշխատանքի հայտարարություն – Ամբիոնի լաբորանտ
ՀԳՊԱ կերպարվեստի ֆակուլտետ
Արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոն
Լաբորանտի հաստիք
Պաշտոնի հիմնական գործառույթները՝
- Դասախոսների անհատական ծանրաբեռնվածությունների կազմում
- Դասաբաշխման իրականացում և վերահսկում
- Դասապրոցեսի ընթացքի վերահսկում
- Տեխնիկական աջակցության ապահովում՝ դասապրոցեսի պատշաճ կազմակերպման նպատակով
- Պաշտոնական նամակագրությունների, զեկուցագրերի, արձանագրությունների և դիմումների կազմում
- Դասախոսների հաստիքային և ժամավճարային տախտակների լրացում՝ ամսվա կտրվածքով
- Քննաշրջանի կազմակերպման և անցկացման ընթացքի վերահսկում
- Ամբիոնի դասախոսների և ուսանողների միջև կապի ապահովում
Մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային հմտություններին ներկայացվող պահանջները՝
- Բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի դիպլոմ)
- Հայերենի գերազանց իմացություն
- Ցանկալի է անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
- Համակարգչային հմտություններ /MS Word, Excel/
- Էլեկտրոնային նամակագրության վարում
Աշխատանքային պայմաններ
- Աշխատանքային ժամեր՝ 09:00-16:30
ID-ի և էլեկտրոնային ստորագրության առկայությունը պարտադիր է: Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը hr@fineart.ac.am էլ. հասցեին։




