Բակալավրի կրթական ծրագրերի 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը
Բակալավրի կրթական ծրագրերի 2026–2027 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը կիրականացվի հետևյալ ժամկետում․
Սույն թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների հայտագրումը անցկացվում է առցաց։
Դիմորդը բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննությունները հանձնելու, կամ հանձնած քննությունները մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի https://dimord.am/ կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ:
ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը (դիմորդը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2025-2026 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի՝ այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը ներկայացված է այստեղ:
Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է՝
- Էլեկտրոնային լուսանկար (3×4 չափ)
- Անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը
- Ընդունելության քննությունների վճարի էլեկտրոնային կտրոնը (տե՛ս ստորև)
2026-2027 ուսումնական տարում բակալավրի կրթական ծրագրով ՀԳՊԱ ընդունվելու համար դիմորդները մասնակցում են ներբուհական քննությունների հետևյալ մասնագիություններով՝
- «Գեղանկարչություն»
- «Գրաֆիկա»
- «Քանդակագործություն»
- «Դիզայն»
- «Համակարգչային գրաֆիկա»
- «Հագուստի մոդելավորում»
- «Դեկորատիվ կիրառական արվեստ»
Հանձնում են ներբուհական քննություններ հետևյալ առարկաներից՝
- «Գծանկարչություն»
- «Գունանկարչություն»
- «Կոմպոզիցա»
2026-2027 ուսումնական տարում բակալավրի կրթական ծրագրով ՀԳՊԱ ընդունվելու համար դիմորդները մասնակցում են միասնական քննությունների՝
- «Արվեստաբանություն» մասնագիտությամբ
Հանձնում են միասնական քննություններ հետևյալ առարկաներից՝
- «Հայոց լեզու և հայ գրականություն»
- «Հայոց պատմություն» կամ «Օտար լեզու»
Ներբուհական քննություն հանձնող դիմորդների ընդունելության ծառայությունների համար սահմանված գումարը (1500-ական ՀՀ դրամ յուրաքանչյուր քննության համար) վճարում են ՀԳՊԱ հաշվեհամարին
«ՀԳՊԱ» հիմնադրամ
ՀՀ, Երևան, Իսահակյան 36
հ/հ 1570083996590100 «Ամերիաբանկ» ՓԲԸ
ՀՎՀՀ 01505555
Փոխանցման տվյալներում պարտադիր պետք է նշել.
- Դիմորդի անունը, ազգանունը, հայրանունը
- Մասնագիտությունը
- Նպատակը դաշտում նշել ընդունելության քննությունների վճար
Ներբուհական քննությունների վճարից ազատվում են․
- Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողները, ամուսինը (կինը), մինչև 27 տարեկան զավակները։
- 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները)։
- Առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները։
- Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդները՝ զորացրվելուց հետո մեկ տարվա ընթացքում։
Թվարկված խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ՆԳ նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Հարցերի դեպքում կարող եք գրել՝ admissions@fineart.ac.am էլ․ հասցեին, Ընդունելության և դիմորդների հետ աշխատանքների կենտրոն։




