Բակալավրի կրթական ծրագրերի 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության ուղեցույց
ՀԳՊԱ_Ընդունելության_ուղեցույց_բակալավր_2026_2027_ARM_ENG
|
Սույն ուղեցույցը ներառում է բոլոր կարևոր մանրամասները 2026–2027 ուս.տարվա ընդունելության մասին: |
ԺԱՄԿԵՏ
Ապրիլի 15 – Մայիսի 10 Հայտագրումն անցկացվում է առցանց՝ dimord.am կայքէջում: Ընդգրկում է ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ և նախորդ տարիների շրջանավարտներին: |
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ · 4 ՔԱՅԼ
1 |
ԳԹԿ անձնական համար Դիմեք ձեր ուսումնական հաստատության տնօրենին: Նախորդ տարիների շրջանավարտները դիմում են բնակության վայրի ուսումնական հաստատություն (ցանկը՝ այստեղ): |
2 |
Ընդունելության վճար 1500 ՀՀ դրամ յուրաքանչյուր քննության համար, փոխանցել ՀԳՊԱ հաշվեհամարին: |
3 |
Անհրաժեշտ փաստաթղթեր Էլ. լուսանկար (3×4), անձնագրի/ծննդյան վկայականի պատճեն, վճարման էլ. կտրոն: |
4 |
Դիմում-հայտի լրացում Առցանց եղանակով լրացրեք ընդունելության դիմում-հայտը Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում ապրիլի 15–մայիսի 10-ի ընթացքում: |
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներբուհական քննություններ · 7 մասնագիտություն Գեղանկարչություն · Գրաֆիկա · Քանդակագործություն · Դիզայն · Համակարգչային գրաֆիկա · Հագուստի մոդելավորում · Դեկորատիվ կիրառական արվեստ Քննության առարկաներ Գծանկարչություն · Գունանկարչություն · Կոմպոզիցիա |
Միասնական քննություններ · 1 մասնագիտություն Art Studies Քննության առարկաներ Հայոց լեզու և հայ գրականություն · Հայոց պատմություն կամ Օտար լեզու |
ՎՃԱՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Փոխանցման տվյալներում պարտադիր նշել դիմորդի անունը, ազգանունը, հայրանունը, մասնագիտությունը, իսկ «Նպատակ» դաշտում՝ «ընդունելության քննությունների վճար»:
Հիմնադրամ |
ՀԳՊԱ |
Հասցե |
ՀՀ, Երևան, Իսահակյան 36 |
Հաշվեհամար |
1570083996590100 |
Բանկ |
«Ամերիաբանկ» ՓԲԸ |
ՀՎՀՀ |
01505555 |
Վճար / քննություն |
1 500 ՀՀ դրամ |
ՎՃԱՐԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԱՆՁԻՆՔ
– |
Ժամկետային ծառայության ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած նախկին զինծառայողներ, ինչպես նաև զոհված զինծառայողների ծնողները, ամուսինը, մինչև 27 տ. զավակները: |
– |
1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, մինչև 18 տ. հաշմանդամ երեխաներ, կամ ֆունկցիոնալ ծանր/խորը սահմանափակում ունեցողներ: |
– |
Առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տ. երեխաներ: |
– |
Մարտական հերթապահ զորամասերում ծառայած և զորացրված դիմորդներ՝ զորացրվելուց հետո 1 տարվա ընթացքում: |
Թվարկված խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են.
|
|
|
|
ԿԱՊ
Ընդունելության և դիմորդների հետ աշխատանքների կենտրոն |
admissions@fineart.ac.am |
Հայտ լրացնելու կայք |
dimord.am |
Գեղարվեստի ակադեմիա · admissions@fineart.ac.am · dimord.am




