4 տարի բակալավրիատ
2 տարի մագիստրատուրա
Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցում է կազմակերպվում նաև հագուստի մոդելավորում մասնագիտության գծով, որի նպատակն է պատրաստել մասնագետներ թեթև արդյունաբերական տարբեր ճյուղերի համար: Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին լուծել հագուստի մոդելավորման բարդ խնդիրներ, ստեղծել նորաձևության ժամանակակից գեղագիտական բարձրաճաշակ մոդելների նախագծեր, նյութի վրա իրականացնել կոմպոզիցիոն մտահղացումներ: Կարևոր նշանակություն է տրվում նաև ազգային տարազի պատմության ուսումնասիրությանը և եվրոպական նորաձևության զարգացման միտումներին: Այս մասնագիտության գծով ուսուցանվող հիմնական առարկաներն են` կոմպոզիցիա, աշխատանք նյութի վրա, տեխնոլոգիա, կոնստրուկտավորում, արխիտեկտոնիկա, ազգային տարազի զարդանախշ, եվրոպական հագուստ և այլն:
Գործնական փուլում ծրագիրը առաջարկում է պրակտիկա համապատասխան ձեռնարկություններում, իսկ ձեռք բերված հմտությունները ներկայացվում են հանրությանը՝ ուսանողների կողմից կազմակերպված մոդելավորման աշխատանքների ցուցադրություններով (դեֆիլե):
Բալակավրիատի 4-րդ տարում իրականացվում է դիպլոմային աշխատանքի պաշտպանություն: Մագիստրոսի աստիճանի ավարտական ատեստավորումը կատարվում է ստեղծագործական բարդ կոմպոզիցիոն աշխատանքի ներկայացմամբ և մագիստրոսական թեզի պաշտպանության ձևով: Ավարտական աշխատանքում պետք է արտահայտված լինեն ուսանողի ոչ միայն ակադեմիական գիտելիքները և ստեղծագործական կարողությունները, այլ նաև հետազոտական աշխատանքի ունակությունները: Մագիստրոսական թեզի կամ կոմպոզիցիոն աշխատանքի պատրաստման համար շրջանավարտին նշանակվում է ղեկավար և ընդդիմախոս: Անհրաժեշտության դեպքում նաև՝ բնորդ: Ավարտական աշխատանքի թեման, ծավալը հաստատում է Հագուստի մոդելավորում ամբիոնը:
Դասընթացներ
Բակալավրիատ
| Առարկաներ (4 տարի) | Կրեդիտներ (240 կրեդիտ) |
| Հայոց լեզու և գրականություն | 4 կրեդիտ |
| Հայոց պատմություն | 4 կրեդիտ |
| Ֆիզկուլտուրա | – |
| Փիլիսոփայություն | 2 կրեդիտ |
| Քաղ. պաշտպանություն և ԱԻ հիմունքներ | 2 կրեդիտ |
| Ինֆորմատիկա | 2 կրեդիտ |
| Բնապահպանության հիմունքներ | 2 կրեդիտ |
| Հնագ, հին շրջանի և միջնադարի արվեստի պատմություն | 2 կրեդիտ |
| Հին շրջանի, վաղ միջնադարի և XII-XIX դդ հայ արվեստի պատմություն | 2 կրեդիտ |
| XV-XXI դդ արտ արվեստի պատմություն | 2 կրեդիտ |
| XX-XXI դդ հայ արվեստի պատմություն | 2 կրեդիտ |
| Հին աշխարհի հագուստի պատմություն | 2 կրեդիտ |
| Եվրոպայի հագուստ | 2 կրեդիտ |
| Գծանկարչություն | 33 կրեդիտ |
| Կոմպոզիցիա | 42 կրեդիտ |
| Գունանկարչություն | 28 կրեդիտ |
| Օրնամենտալ ոճավորում | 11 կրեդիտ |
| Դեկորատիվ գունանկարչություն | 7 կրեդիտ |
| Աշխատանք նյութի վրա | 13 կրեդիտ |
| Տեխնոլոգիա | 6 կրեդիտ |
| Կոնստրուկտավորում | 6 կրեդիտ |
| Գունատեսություն | 2 կրեդիտ |
| Պլաստիկ անատոմիա | 4 կրեդիտ |
| Բիոնիկա | 2 կրեդիտ |
| Մարկետինգ | 2 կրեդիտ |
| Ազգային տարազի զարդանախշ | 2 կրեդիտ |
| Պորտֆոլիոյի ձևակերպում | 2 կրեդիտ |
| Կամընտրական դասընթացներ | 8 կրեդիտ |
| Ուսումնական պրակտիկա | 12 կրեդիտ |
| Նախադիպլոմային պրակտիկա | 26 կրեդիտ |
| Դիպլոմային | 4 կրեդիտ |
Մագիստրատուրա
| Առարկաներ (2 տարի) | Կրեդիտներ (120 կրեդիտ) |
| Գեղագիտություն | 2 կրեդիտ |
| Հետազոտության մեթոդներ | 6 կրեդիտ |
| Օրնամենտալ ոճավորում | 8 կրեդիտ |
| Գեղարվեստական էսքիզների համակարչային մշակում | 2 կրեդիտ |
| Կոմպոզիցիա | 17 կրեդիտ |
| Դեկորատիվ գունանկար | 8 կրեդիտ |
| Աշխատանք նյութի վրա | 9 կրեդիտ |
| Պորտֆոլիո նախագիծ | 2 կրեդիտ |
| Կամընտրական դասընթացներ | 4 կրեդիտ |
| Հետազոտական աշխատանք | 32 կրեդիտ |
| Մագիստրոսական թեզի և նախագծի պատրաստում | 28 կրեդիտ |
| Թեզի պաշտպանություն | 2 կրեդիտ |
Կոնտակտներ՝
Համակարգչային գրաֆիկայի և հագուստի մոդելավորման ամբիոն
Վարիչ՝ գիտ․թեկնածու, պրոֆ․ Հայկ Փայասլյան
Հեռ. (+37410) 54 36 71
