
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Սույն թվականի նոյեմբերի 20-ին ՀԳՊԱ-ում տեղի ունեցավ «ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԵՎՐՈՊԱ» միջազգային դրամաշնորհային ծրագրի շնորհանդեսը։ Դրամաշնորհը նախատեսված է մշակույթի ոլորտի մասնագետների և արվեստագետների համար։ Ծրագրի համակարգող ԱՆԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ բուհի աշխատակազմին և ուսանողներին մանրամասն տեղեկացրեց ծրագրին դիմելու դրույթների ու առավելությունների մասին։
Հավելենք, որ տարվա մեջ երկու անգամ՝ աշնանը և գարնանը, ներկայացնելով Ձեր նախագծերը, հնարավորություն կընձեռնվի արժանանալու դրամաշնորհի։
Տես հղումները`

by Safa15.11.2024 «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի նորություններ, Exhibition hall: news, News, News0 comments
ՀԱՄԱՏԵՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
«Ալբերտ և Թով Բոյաջյան» ցուցասրահում բացվեց «Մեկնարկ և ընթացք» խորագրով ցուցահանդեսը, որն արդեն երկրորդ համագործակցությունն է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի միջև։ Այն ներկայացնում է ուսանողների գրաֆիկական աշխատանքներն, արտահայտելով տարբեր մոտեցումներ ու փորձարարական միտումներ իրենց ստեղծագործություններում:
Այս ցուցահանդեսը յուրահատուկ երկխոսություն է երկու հաստատությունների միջև, որոնցից յուրաքանչյուրն ունի արվեստի դասավանդման իր առանձնահատուկ մոտեցումը: Ցուցահանդեսը դիտողին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ և բացահայտել գրաֆիկայի տեխնիկաները, ոճական առանձնահատկությունները և դրանց անսահման հնարավորությունները:
Աշխատանքների այս հավաքածուն վկայում է ուսանողների կրեատիվության, արդի տեխնիկական հմտություններին տիրապետելու մասին։
Այս շարունակական նախագիծը փորձի փոխանակման ամուր հարթակ է ապահովում, հնարավորություն տալիս ընդլայնելու Ակադեմիայի ուսանողների և թերլեմեզյանցիների միջմշակութային կապը: Իսկ նման համագործակցությունները ամրապնդում են ինստիտուցիոնալ և գործընկերային հարաբերությունները՝ ապահովելով ուսանողների շարունակական մասնագիտական զարգացումն ու առաջընթացը։
Լիանա Խաչատրյան
Արվեստաբան

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՎ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Սույն թվականի նոյեմբերի 11-ին կայացավ ՀԳՊԱ-ի Արտաքին կապերի բաժնի հերթական հանդիպումը սփյուռքահայ և օտարերկրյա ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԳՊԱ-ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Եկատերինա Կաշինան և Ուսումնամեթոդական մշակումների և ուսումնական գործընթացի հաշվառման բաժնի ղեկավար Հասմիկ Մակվեցյանը: Ներկայացվեց բուհի Արտաքին կապերի բաժնի ընդհանուր աշխատանքը, քննարկվեցին ուսանողներին հուզող տարբեր հարցեր ու առաջարկներ:
Արտաքին կապերի բաժին
Read More