
Գործնական այց «Inclusion» ծրագրի շրջանակներում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հոկտեմբերի 23-ին ընդունեց INCLUSION ծրագրի գործընկեր՝ Ավստրիայի համալսարանի ներկայացուցիչներին: Հանդիպման հիմնական նպատակն էր իրականացրել մոնիթորինգ՝ հասկանալու INCLUSION ծրագրի իրականացման ընթացքը:
Read More
Գեղարվեստի ակադեմիայի սաները փայլեցին «Yerevan Fashion Week»-ի ժամանակ
Օրերս մայրաքաղաքի «Մերիդիան» էքսպո կենտրոնում անցկացվեց արդեն ավանդույթ դարձած «Yerevan Fashion Week. Golden Lace» ցուցադրությունը: Դիզայներական հագուստ, ոսկերչական զարդեր. նորաձևության ու գեղեցիկի սիրահարները հնարավորություն էին ստացել տեսնել և գնահատել արտասովոր հավաքածուները:
Read More
Երբ կարողանում ես ապրել հեքիաթի աշխարհում
Վահե Գասպարյանի ցուցահանդեսի գունային միջավայրը՝ վառ երանգներից մինչև մոխրագույնի ամենամռայլ շերտերը, արդեն իսկ ապահովում է առաջին ազդեցիկ տպավորությունը: Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ներկայացված նրա գրաֆիկական աշխատանքները հիմնականում համաշխարհային նշանավոր գրական ստեղծագործությունների գեղարվեստական ձևավորումներ են. Դանթեի «Աստվածային կատակերգություն», Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան», Ռաբլեի «Գարգանտյուա և Պանտագրուել», երեխաների համար թերևս ամենից հետաքրքրական ու զվարճալի պատմությունը՝ Ռասպեի «Բարոն Մյունհաուզենի արկածները», հայ ժողովրդական էպոսը՝ «Սասունցի Դավիթ» և առանձին գրաֆիկական գործեր:
Read More