
Աշխատանքային այց Ուկրաինա
Ապրիլի 15-ին և 16-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը աշխատանքային այցով մեկնել էր Ուկրաինա։ Նա որպես փորձագետ ներգրավված էր Ֆրանսիայի՝ «Հետազոտության և բարձրագույն կրթության գնահատման բարձր խորհրդի» կողմից իրականացվող Խարկովի տնտեսագիտության ազգային ինստիտուտի «Տնտեսագիտություն» մասնագիտության բարձրագույն կրթության երրորդ մակարդակի (դոկտորանտուրա) կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացում…
Read More
Կրթական ծրագրերի վերանայումն ուղեկցվում է փորձի փոխանակմամբ
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիզայն և Համակարգչային գրաֆիկա մասնագիտության կրթական ծրագրերը վերանայող աշխատանքային խմբերը ամփոփեցին կատարված աշխատանքները` ներկայացնելով մինչ օրս ձեռք բերած արդյունքներն ու փոխանակելով մշակումների գործընթացի հիմնական մարտահրավերները և գաղափարները։Կազմակերպված հանդիպման կարևորությունը առանձնացրեցին ՀԳՊԱ-ի ուսումնագիտական գծով պրոռեկտորը, համապատասխան ամբիոնների վարիչները, ուսումնամեթոդական մասն ու մասնակիցները…
Read More
Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների երկրորդ հաշվետու ցուցահանդեսը
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների տարեվերջյան հաշվետու ցուցահանդեսները լինելով ուսումնական պրոցեսի մաս, ստեղծագործական լիարժեք մոտեցումներ են պահանջում, որի ընթացքում ուսանողն առավել պատասխանատվությամբ է վերաբերվում ձեռք բերած գիտելիքին, փորձին ու հմտությանը և դրանց իրացմանը: Վերջին երկու շաբաթներին «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը երկրորդ նմանաբնույթ ցուցահանդեսն է կազմակերպում իր հարկի ներքո. նախորդը՝ դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների աշխատանքներն էին, իսկ այս վերջինը՝ 2-րդ և 3-րդ կուրսեցիների…
Read More