
ՀԳՊԱ-ի Գիտական խորհրդի նիստը
Մայիսի 29-ին տեղի ունեցավ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գիտական խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը…
Read More
Տոնական միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության օրվան
Մայիսի 31-ին, ժամը 18։00-ին «City of Smile» («Ժպիտների քաղաք»), «Bridge of Health» («Առողջության կամուրջ») բարեգործական հիմնադրամների, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի նախաձեռնությամբ ու քաղցկեղը հաղթահարած երեխաների գործուն մասնակցությամբ կենտրոնի բակում կանցկացվի Երեխաների պաշտպանության օրվան նվիրված տոնական միջոցառում, որի շրջանակներում նախատեսվում է հագուստների ցուցադրություն և ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք․․․
Read More
Համակարգչային գրաֆիկայի բաժնի ուսանողները՝ միջազգային մրցույթի հաղթողներ
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի բաժնի ուսանողներն արդեն երրորդ տարին է մասնակցում են Խարկովի գեղարվեստի ակադեմիայում անցկացվող «Տառատեսակների ուսանողական միջազգային մրցույթին»: Մրցութային հանձնաժողովի անդամ, մեր ակադեմիայի դասախոս Էդիկ Ղաբուզյանի առաջարկով այս տարի անվանակարգերի մեջ ավելացել է «Տեքստային տառատեսակ» անվանակարգը, որի առանձնահատկությունը ոչ թե գրերի արտահայտչականությունն է, այլ տեքստին դրանց դյուրընթեռնելիություն հաղորդելը, հնարավորինս թուլացնելու հատկապես ծավալուն տեքստերի ընթերցանության լարվածությունը: Մեր ուսանողների այս տարվա մասնակցությունը սպասվածից արդյունավետ է եղել. նրանք շահել են մրցանակային երեք գլխավոր տեղերը: Աշխատանքները չեն վերադարձվել, դրանք մասնակցելու են Խարկովում կայանալիք ցուցահանդեսին…
Read More