Թափուր հաստիք – Ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի մասնագետ
Պաշտոնի նկարագիր
Ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի մասնագետը պատասխանատու է ուսանողական փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպման, տվյալների կառավարման և ուսումնական գործընթացի վարչական ապահովման համար՝ նպաստելով Ակադեմիայի կրթական գործընթացների անխափան իրականացմանը։
Հիմնական պարտականություններ
- Ուսանողական փաստաթղթաշրջանառության կազմակերպում, անձնական գործերի վարում և համակարգված արխիվացում
- Պետական և ներքին հաշվետվությունների պատրաստում և ներկայացում համապատասխան կառույցներին
- Էլեկտրոնային տվյալների բազաների վարում, մշտական թարմացում և տվյալների ճշգրտության վերահսկում
- Սոցիալական կրթաթոշակների գործընթացի շրջանակում տվյալների հավաքագրում, մշակում և վերլուծություն
- Ուսումնական գործընթացի կազմակերպչական աջակցություն (քննաշրջանների պլանավորում, գրաֆիկների կազմում)
- Հաճախման, առաջադիմության և գնահատման գործընթացների մոնիթորինգ
- Ամբիոնների և վարչական ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցություն
Պահանջվող հմտություններ և որակավորումներ
- Բարձրագույն կրթություն (նախընտրելի՝ կրթության կառավարման կամ հարակից ոլորտներում)
- Հայերենի գերազանց տիրապետում, օտար լեզուների իմացություն
- Թվային գործիքների և տվյալների կառավարման համակարգերի հետ աշխատանքի փորձ
- Վերլուծական մտածողություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցության բարձր հմտություններ
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) hr@fineart.ac.am էլ. հասցեին։
Read MoreԱշխատանքի հայտարարություն – Ամբիոնի լաբորանտ
ՀԳՊԱ կերպարվեստի ֆակուլտետ
Արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոն
Լաբորանտի հաստիք
Պաշտոնի հիմնական գործառույթները՝
- Դասախոսների անհատական ծանրաբեռնվածությունների կազմում
- Դասաբաշխման իրականացում և վերահսկում
- Դասապրոցեսի ընթացքի վերահսկում
- Տեխնիկական աջակցության ապահովում՝ դասապրոցեսի պատշաճ կազմակերպման նպատակով
- Պաշտոնական նամակագրությունների, զեկուցագրերի, արձանագրությունների և դիմումների կազմում
- Դասախոսների հաստիքային և ժամավճարային տախտակների լրացում՝ ամսվա կտրվածքով
- Քննաշրջանի կազմակերպման և անցկացման ընթացքի վերահսկում
- Ամբիոնի դասախոսների և ուսանողների միջև կապի ապահովում
Մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային հմտություններին ներկայացվող պահանջները՝
- Բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի դիպլոմ)
- Հայերենի գերազանց իմացություն
- Ցանկալի է անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
- Համակարգչային հմտություններ /MS Word, Excel/
- Էլեկտրոնային նամակագրության վարում
Աշխատանքային պայմաններ
- Աշխատանքային ժամեր՝ 09:00-16:30
ID-ի և էլեկտրոնային ստորագրության առկայությունը պարտադիր է: Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը hr@fineart.ac.am էլ. հասցեին։
Read More