
Announcement
Հարգելի ուսանողներ, մեկնարկում է անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթի առաջին փուլը: Մրցույթին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով` առաջին կիսամյակն ավարտած լավագույն առաջադիմություն ցուցաբերած ուսանողները…
Read More
Ներառական կրթության ապահովումը ՀԳՊԱ-ում
Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում ներառական կրթության ապահովման և «Ինքնլյուժն» ծրագրի արդյունքների տարածմանն ուղղված հերթական հանդիպումը բուհի դեկանների, ամբիոնի վարիչների և պրոֆեսորդասախոսական կազմի ներկայացուցիչների հետ: Ծրագրի աշխատանքային խումբը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց բարձրագույն կրթության համակարգում ներառականության ապահովման դասավանդման, ուսուցման և գնահատման ժամանակակից մոտեցումներն ու մեթոդները, ինչպես նաև «Ինքլյուժն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մշակված պետական և ինստիտուցիոնալ փաստաթղթերը…
Read More
Դեյվիդ Քուին. «Չենք փորձում նրանց կրակի տալ, այլ փորձում ենք կրակ վառել նրանց մեջ»
Դուբլինի Արվեստի դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտի ֆիլմի, արվեստի և ստեղծագործական տեխնոլոգիաների ֆակուլտետի դասախոս Դեյվիդ Քուինի երկօրյա դասախոսությունները ՀԳՊԱ-ում նորություն էին. առաջին անգամ հնարավորություն եղավ անմիջականորեն ծանոթանալու այս ասպարեզի իռլանդական ուսումնական փորձին։ Այն նաև ուսանելի էր կիրառվող մեթոդների և մոտեցումների փոխանակման համար ու նաև հնարավորություն՝ դասախոսների և ուսանողների հետագա երկկողմանի համագործակցության…
Read More