
Ֆոտոփառատոնի ճապոնական ներկայություն «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում
Օգոստոսի վերջերին մեկնարկած հայաստանյան առաջին միջազգային ֆոտոփառատոնի ծավալումները շարունակվեցին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում: Ֆոտոփառատոնի մտահղացման և իրականացման հեղինակը՝ լուսանկարիչ Տաթև Մնացականյանը ՀԳՊԱ-ի նախկին սան է, իր միջազգային առաջին մրցանակն ստացել է հենց ուսումնառության տարիներին իտալական Թուրին քաղաքի մի մրցույթում: Հետագայում բազմակի մասնակցությունները միջազգային ցուցահանդեսներում, նաև եվրոպական մի շարք երկրներում աշխատանքների անհատական ցուցադրությունների փորձը հանգեցրին նրան այսպիսի ծրագրի մտահղացման և իրականացման: Հայկական առաջին միջազգային ֆոտոփառատոնը մասնակիցների բավական լայն աշխարհագրական մասնակցություն է ապահովել․ արվեստագետներ են ժամանել Ճապոնիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից, Բելառուսից․․․
Read More
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ներկայացվեցին ֆրանսահայ նկարիչ Դավիթ Ապիկյանի աշխատանքները
Առաջին միջազգային հայկական ֆոտոփառատոնի ավարտին հաշված օրեր են մնացել: Ֆոտոփառատոնը մեկնարկել է օգոստոսի 26-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը: Փոտոփառատոնը այցելուներին հնարավորություն է տալիս ցուցադրությունների ժամանակ ծանոթանալ և շփվել լուսանկարիչների հետ…
Read More
Announcement
Բակալավրի կրթական ծրագրի 1-4-րդ կուրսերի և մագիստրոսի կրթական ծրագրի 1-2-րդ կուրսերի ուսանողները, որոնք սոցիալապես անապահով ընտանքիներից են, բնակվում են սահմանամերձ համայնքներում կամ ունեն երկու և ավելի անչափահաս երեխա, պետության կողմից ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստանալու համար մինչև սեպտեմբերի 9-ը ներառյալ Ուսումնական գործընթացի հաշվառման բաժին կարող են ներկայացնել հետևյալ փաստաթղթղերը…
Read More