
Ցուցահանդես՝ «աշխատասիրության, անկեղծության և անմիջականության մասին»
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը, որի դռները միշտ բաց են ուսանողների և դասախոսների ստեղծագործությունների ցուցադրության համար և այն հենց դրան է ծառայում ՝ ուսանողի ստեղծագործությունները հանրայնացնելուն և արվեստագետի համար շատ կարևոր՝ արձագանքներ ստանալուն, համավարակի պատճառով մի առժամանակ դժվարություններ ունեցավ ցուցահանդեսների կազմակերպման։ Երեկ այստեղ բացվեց համակարգչային գրաֆիկայի 4-րդ կուրսի ուսանող Տիգրան Գրիգորյանի` «Ոգեշնչում» խորագրով անհատական ցուցահանդեսը…
Read More
«Ինչ-որ մի օր, ինչ-որ մեկը փչացրեց մեր աշխարհը․․․ Կյանքը լավն ա, սիրում եմ քեզ․․․»
«Սեպտեմբերի 27 -ը թեև աշխատանքային օր էր, բայց մենք որոշեցինք, որ պետք է լինի լռության օր»,- դահլիճի բեմից ասում է տխուր աչքերով հայուհին, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողուհին։ Սեպտեմբերի 27- ին նրանք լռել են, Եռաբլուր են այցելել, թե դասերի են եղել, լռության մեջ են խոսել պատերազմի դաշտում ընկած իրենց ընկերների հետ։ Հաջորդ օրը նրանք խոսեցին բեմից, նրանց լսեցին զոհված տղաների սևազգեստ մայրերը, լսեցին իրենց ընկերները, դասախոսները։ Լսեցին․․․ դահլիճի պատերը, որ մինչ երեկ շնորհավորանքների, ժպիտների ու գույների էին միայն սովոր․ առաջին անգամ արցունքներ տեսան։ Տասներեք երիտասարդ տղաներ, ուսանողներ գնացին պատերազմ ու չվերադարձան, նրանցից մի քանիսը զոհվեցին հենց առաջին օրը․․․
Read More
«Ֆրանսիական գառնուկները Հայաստանում»
Սիրելի ուսանողներ, Ձեզ ենք ներկայացնում Ռենեթ (Նիկոլ) Շեռվիեի «Ֆրանսիական գառնուկները Հայաստանում․ ուղղությունը դեպի Կովկաս» խորագրով պրոյեկտը…
Read More