
Մանկական ժպիտ ցուցասրահում
Արև օր, կանաչի մեջ կորած ծառեր, ժպիտներ, գույներ, նկարներ, ծաղիկներ․ ուրիշ էլ ինչ է պետք, որ օրը դառնա հրաշալի։ Ամեն տարի հունիսի 1-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կադրերի հաշվառման և ընդհանուր բաժնի ղեկավար Նորա Կարապետյանի նախաձեռնությամբ երեխաների պաշտպանության օրը դառնում է ավելի տոնական՝ յուրաքանչյուր անգամ մի նոր, հաճելի անակնկալ ավելացնելով նախորդին։ Այս օրը ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը մանկանում է, լցվում գույնզգույն փուչիկներով, անուշ երաժշտությամբ, քաղցրավենիքով ու ուրախությամբ։ Ամենից հաճելին մասնակիցների՝ ակադեմիայի աշխատակիցների երեխաների, թոռնիկների նկարչական աշխատանքների ցուցադրությունն է…
Read More
Դեկորատիվ կիրառական արվեստի ավարտական աշխատանքների ցուցահանդեսում
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի երեկվա ցուցահանդեսը՝ դեկորատիվ կիրառական արվեստ կրթական ծրագրի ուսանողների, արժանացավ շնորհակալական և շնորհավորական խոսքերի։ Ավարտական աշխատանքները՝ որպես հանրագումար ակադեմիական ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքի և հմտության, գնահատվեց բարձր…
Read More
Բերտրան Վենարի այցը ՀԳՊԱ
2022 թվականի մայիսի 20-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա այցելեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարը։ 2021 թվականին երկու հաստատությունների միջև կնքվեց երկկողմ համագործակցության պայմանագիր, հետևաբար այցի նպատակը ճանաչողական բնույթի էր…
Read More